Արթուր Վանեցյանը մտնում է քաղաքական դաշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+24.09 oC

Արթուր Վանեցյանը մտնում է քաղաքական դաշտ

11:20 06.02.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ:

«Ես հայտարարելու եմ իմ՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ինձ ներկայացնել արդեն քաղաքական դաշտում»,- տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ կայացած փակ հանդիպմանը հայտարարել է  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով` առաջիկայում կստեղծեն, կգրանցեն կուսակցություն, արդեն իրականացնում են քաղաքական խորհրդատվություններ: Արթուր Վանեցյանը նշել է, որ չի կարող անուններ տալ, թե ովքեր են իրենց կուսակցության անդամները լինելու․ ուղղությամբ կենտրոնամետ աջ են լինելու:

«Այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել հասարակության այն լայն զանգվածը, որը դժգոհ է, չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, և նրանց հույսերը չեն արդարացվել: Նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին: Հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը կեղծ օրակարգ է, որը բերվել է քաղաքական դաշտ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որ պայքարելու եմ դրա դեմ: Նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք»,- ասել է նա:

Արթուր Վանեցյանը նաև հայտնել է, որ ստեղծել են «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, քանի որ կարևորում է քաղհասարակության դերը: Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո ՀԿ դաշտը մնացել է դատարկ:

Հանդիպմանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, Վանեցյանն ասել է, որ առաջնահերթությունը պետք է տրվի սպանված 10 մարդկանց սպանությունների բացահայտմանը, և հարց է՝ արդյոք այսօրվա քննությունը նպաստո՞ւմ է դրան, թե՞ ոչ:

Իր և Նիկոլ Փաշինյանի ծանոթությանն անդրադառնալով` ևս մեկ անգամ ասել է, որ Փաշինյանին ճանաչել է իր ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանի միջոցով.

«Մենք իրար հետ ծանոթացել ենք նրա միջոցով, մի քանի անգամ շփվել ենք, ինչպես վերջերս Ալեն Սիմոնյանը պատմեց, ինքն է ներկայացրել իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանին: Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են տարաձայնություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստում: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Մեր տարաձայնությունները եղել են առհասարակ կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականիցս առաջ և առավել ևս հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ: Ես կատարել եմ իմ աշխատանքը, արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հեղափոխության  ժամանակ մեր հասարակությանը տված խոստումներն իրականան»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP