12:39 06.02.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պարզաբանել է տվել թե ինչո՞ւ չի կայացել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նիստը:
«Որևէ անհամաձայնություն չկա: Ես տեսել եմ՝ համացանցում նշում են՝ 37-ը ստորագրեց, 38-րդը չստորագրեց, ուրեմն եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք, և բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է, և որևէ գաղտնիք չկա, որ սա արվելու է այդ ճգնաժամը լուծելու համար: Կբերվի նոր նախագիծ և դրանով Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը, և ընդհանուր առմամբ դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում կստանա` որպես, էսպես ասած, մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը չասաց, թե ինչու հետ կանչվեց նախագծերի փաթեթը, փոխարենը նշեց, որ օտարերկրյա գործընկերների հետ այս իմաստով խնդիրներ չունեն:
«Մենք որևիցե երկրի, որևիցե դեսպանատան, որևիցե միջազգային ժողովրդավարական կառույցի հետ ոչ մի խնդիր չունենք, պաշտոնապես հայտարարում եմ, և բոլորս առաջին հերթին պատասխանատու են հայ ժողովրդի առջև»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ չի բացառում նաև հանրաքվեի անցկացման տարբերակը:
«Ես չեմ բացառում, որ ամեն տարի մենք 2-3 հանրաքվե ունենանք, եթե լինի դրա անհրաժեշությունը: Այդ ամենալավ բանն է, որ կարող է լինել, իսկ դրա այլընտրանքը փակ սենյակներում որոշումներ կայացնելն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ավարտին նշեց, որ մշտապես գնալու են ամենաբաց տարբերակին.
«Այո´, ժողովուրդն է որոշելու, եթե մենք խնդիր ունենանք»:
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...