17:47 06.02.2020
Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` հայտնելով, որ Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
«Առաջին բանը որ մտքիդ գալիս է հետևյալն է՝ եթե այսպիսի հաճախականությամբ իրականացվող դիտարկումներին Ադրբեջանը պատշաճ ձևով չի մոտենում, պայմանավորվածություն է խախտում, ապա ի՞նչ կտա մեզ, եթե վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում ավելացվի իրականացվող դիտարկումներ թիվը:
Այս ամենն ասում եմ, որովհետև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո, Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանն էր վերաբերում, ինչը հնարավորություն էր տալու առավել հաճախակի դարձնել առաջնագծում անցկացվող դիտարկումները: Իսկ դա այսօր էլ բանակցությունների օրակարգային հարցերից է:
Պարզ է, որ ցանկացած իրավիճակում, երբ Ադրբեջանն առաջնագծում ինչ-որ բան ունի թաքցնելու, ապա ԵԱՀԿ առաքելությանն առաջապահ դիրքեր դուրս չի բերելու: Սա ի դեպ, առաջին անգամ չէ, սակայն միջնորդները հրապարակային ձևով որևէ ձևով չեն արձագանքում:
Ու սա այն դեպքում, որ նույնիսկ Ադրբեջանի համար այս դրույթի իրականացումը խնդիր չէր, ի տարբերություն, օրինակ՝ առաջնագծում հետաքննության մեզանիզմի ներդրման գաղափարը:
Եթե Ադրբեջանն ի վիճակի չէ կամ անհրաժեշտ կամք չի դրսևորում նույնիսկ այս պայմանավորվածության իրականացման համար, ապա անհնար է պատկերացնել, թե ինչ պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել բանակցությունների հիմքում դրված սկզբունքների կամ որևէ փաստաթղթի շուրջ»,- գրել է Աբրահամյանը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...