21:23 31.05.2018
ՀՀ բնապահպանության նախարարը հանքարդյունաբերության ներկայիս ծավալների զարգացումը ճիշտ չի համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Էրիկ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն աշխարհում կենսաբազմազանության առումով կարևոր վայրերից մեկն է, որը պետք է պահպանել:
«Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանի զարգացման ուղղությունը պետք է լինեն գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բնական հարստությունների ավելի ճիշտ ներկայացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ինքն այս կարծիքին է եղել 2011թվականից ու մինչ օրս չի փոխել այն, թե որպես անհատ, թե որպես բնապահպան:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, ապա նախարար Գրիգորյանը նկատել է, որ հանքը շահագործելու իրավունք ունեցող ընկերությունը 2009 թվականից սկսած անընդհատ ստացել է բնապահպանական փորձաքննությունների դրական եզրակացություն, առանց որոնց չէր կարող շարունակել իր աշխատանքները:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Էրիկ Գրիգորյանը կառավարությունում ներկայացնում է ինչ-որ անձանց շահերը՝ նախարարը նշել է, որ այս աշխատանքին անցնելու առաջարկությունը ստացել է վարչապետից, և, եթե ստիպված լիներ ներկայացնելու ինչ-որ անձանց շահեր, կհրաժարվեր այս պաշտոնից:
«Ես երբևիցե որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել, ես կառավարության ներկայացուցիչն եմ ու իրականացնում եմ իմ գործը: Եթե որպես պետական կառավարման ապարատում աշխատող մարդ, եթե լինեի ինչ-որ մեկի ներկայացուցիչը, ուղղակի չէի ստանձնի այս աշխատանքը»,- հավելել է նա:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...