15:26 09.02.2020
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սիրելի հայրենակիցներ,
նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր չզլացան շռայլ գնահատականներով արժևորելու իմ «ներդրումը» Դրեզդենի Օպերային Պարահանդեսին նախորդած, մեր հայրենակցուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության առիթով ծագած խնդրահարույց «վեճ»-ի արդար հանգուցալուծման առիթով:
Ի սրտե շնորհավորում եմ Ռուզան Մանթաշյանին, (որին ի դեպ անձնապես ծանոթ չեմ) հրաշալի ելույթի առիթով և մաղթում եմ կանաչ ճանապարհ:
Հարգարժան լրագրողներին թախանձագին խնդրում եմ հեռու մնալ «Ադրբեջանցին պարտվեց…» և այլ, ընթերցող «մուրացող» տարատեսակ հնչեղ վերնագրերից: Չգիտեմ, թե ով պարտվեց, բայց վստահորեն կարող եմ ասել, որ հաղթեց մեր քաղաքակիրթ, արդար պահանջը և գերմանացիների բացառիկ ունակությունը՝ հասկանալ, ընդունել և սրբագրել սխալները:
Չեմ կարող չնշել նաև Դրեզդենի մտավորականների և հատկապես նվագախմբի՝ առանց բացառության բոլոր երաժիշտների մեծ ճնշումների ներքո, Եգիպտոսի նախագահ՝ Abd-al-Fattah as-Sisi-ին պարգևատրելու, պարահանդեսի ղեկավարության նախնական որոշման անհապաղ չեղարկման խոսուն փաստի մասին:
Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք…
իմ կարծիքով՝ ԱՅՈ»,-նշել է նա:
Ինչպես SHANTNEWS.am-ը երեկ հայտնել էր, օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
21:17 21.08.2025
Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներՕգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն […] ...
21:10 21.08.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍԱ-ից: Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, […] ...
21:03 21.08.2025
Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին. Սուարես«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել 38-ամյա Լիոնել Մեսսիի հետ միաժամանակ։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին։ Մենք Լեոյի հետ այս մասին խոսում ենք արդեն երկար տարիներ։ Հնարավոր է՝ նման հնարավորություն ստեղծվի», – ասել է Սուարեսը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից, և […] ...
20:56 21.08.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներումԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...