14:38 01.06.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ձեռնպահ է մնացել առաջիկա ընտրությունների անցկացման որևէ ժամկետ հնչեցնելուց։ Ընտրական օրենսգիրքը, ըստ նրա, սահմանել է կարգավորումներ, և երբ նշանակվում է արտահերթ ընտրության օրը, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
«Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է»,- ասել է Մուկուչյանը՝ նույնիսկ կարծիք չհայտնելով այն հարցի վերաբերյալ, թե դրանք կլինե՞ն այս տարի, թե՞ ոչ:
«Մենք տեղեկացված ենք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ աշխատանքներ են տարվում: Խնդիր է, թե ինչ ծավալով դրանք կլինեն: Հանձնաժողովը ներգրավված չէ այդ աշխատանքներում, ինչը նորմալ է, որովհետև այդ խնդիրները ենթադրում են քաղաքական մոտեցումներ, քաղաքական լուծումներ՝ կապված հատկապես սկզբունքների որոշման հետ: Կարծում եմ, որ այս աշխատանքների ավարտից հետո, ըստ ընթացակարգերի, կնշանակվեն արտահերթ ընտրություններ, իսկ մեր հանձնաժողովը կկատարի իր աշխատանքը»,- նշել է ԿԸՀ նախագահը:
Մուկուչյանը գնահատական չի տվել նաև ռեյտինգային ընտրակարգին և պնդել է, որ նմանատիպ գնահատական կարող են տալ քաղաքական գործիչները, իսկ իրենց գործը սահմանված կարգով ընտրություններն անցկացնելն է։ Նախորդ տարվա ընտրություններին անդրադառնալիս Մուկուչյանը հաստատել է իր դիրքորոշումը, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով, և որ դրանց վերաբերյալ գնահատականներ են արձանագրել նաև միջազգային դիտորդական առաքելությունները:
18:12 02.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։ Ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր գնահատել է նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ […] ...
18:06 02.06.2025
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» ՖրեյրեինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում ADXC-10 մրցաշարի շրջանակներում գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի հետ: Ծառուկյանը Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել է 5-րդ ռաունդում խեղդող հնարքով: 28-ամյա Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: ...
17:55 02.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո ՖեռանտիինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։ Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել […] ...
17:44 02.06.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել լճիցՀունիսի 2-ին՝ ժամը 13:07-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում՝ լճի մեջ, ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ ջրասուզակով։ Ջրասուզակը […] ...
17:36 02.06.2025
Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականցվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքումՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի՝ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրերի ընթացքում: Գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններին՝ կիսամյակների ավարտական քննությունները պատշաճ կազմակերպելու նպատակով: ...