Ինչպե՞ս են քվեարկելու ԱԺ խմբակցությունները Հակածխախոտային օրենքի քվեարկության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Ինչպե՞ս են քվեարկելու ԱԺ խմբակցությունները Հակածխախոտային օրենքի քվեարկության ժամանակ

17:39 13.02.2020

Հայտնի Հակածխախոտային օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ ԱԺ-ում վարման կարգով ելույթներ հնչեցին, ըստ այնմ, պարզ դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունն ազատ է քվերակելու:

«Այս հարցի վերաբերյալ ունեցել ենք քննարկումներ թե´ խմբակցության ներսում, թե´ կառավարության գործընկերների հետ, ընդհանուր առմամբ ողջունում ենք, բայց կան խնդրահարույց հարցեր, դրա հետ կապված` որոշել ենք քվեարկությունը թողնել ազատ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը դեմ էր նախագծին, ասաց.

«Ուզում եմ հարգելի փոխնախարարին ասել` այլևս չփորձի շանտաժի լեզվով խոսել որևէ պատգամավորի հետ այն մասին, որ ով դեմ է քվեարկելու, բոլոր մահերը մնալու են նրա խղճին»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գուրգեն Բաղդասարյանը հայտարարեց, որ միայն այն պատճառով, որ պայմանը չի պահվել, դեմ են քվեարկելու:

ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ իրենք դառը փորձի վրա հիմնվելով` այս անգամ կողմ չենք քվեարկի:

««Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը կողմ է»,- հայտարարեց պատգամավոր Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ ամեն դեպքում պետք է աշխատել օրենքի բացերի ուղղությամբ:

Մի շարք վարման խոսքով ելույթներից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց.

«Հաշվի առնելով նյութի սրությունը, դեմ չէի, որ այսպիսի վարման կարգով ելույթներ լինեն, բայց համաձայն չեմ, որ նոր դիրքորոշումներ են լինելու, հետևաբար չեմ տա խոսք: Կարծում եմ, որ սա լուրջ քաղաքակրթական ընտրության հարց է, մենք պատկերացնում ենք չծխող Հայաստան, պատրաստ ենք բոլոր քայլերն անել ու հասնել այս կետին»:

Իսկ իր դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ այսպիսին է.

«Ես ցույց եմ տալու իմ քաղաքակրթական դիրքորոշումը` կողմ եմ քվեարկելու, ապա սատարելու եմ բոլոր խմբակցությունների ջանքերը` վիճահարույց մասով աշխատելու»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:30 17.07.2025

1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

11:21 17.07.2025

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբ

11:10 17.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 17-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի 08։00 դրությամբ կազմել է 19.1°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել

11:00 17.07.2025

Սիրիայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր երկրի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել իր արժանապատվության համար։ «Մենք պատերազմից վախեցողների թվում չենք։ Մենք մեր կյանքն անցկացրել ենք դժվարությունների բախվելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց սիրիացիների շահերը դրել ենք քաոսից և ավերածություններից վեր», – ալ-Շարաայի խոսքերն է մեջբերում արաբական լրատվամիջոցները։ Ալ-Շարաան […] ...

Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

10:54 17.07.2025

Որոշումը փոխվել է. «Ուրարտուն» բելառուսական «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

ՈՒԵՖԱ-ն Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում այլ ակումբով փոխարինելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում: «ԴԱԿ 1904» ակումբը պետք է լիներ «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողի մրցակիցը երկրորդ փուլում: […] ...

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

10:49 17.07.2025

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին։ «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Համբարձում Մաթևոսյանին։ Հակոբ Սիմիդյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...

BACK_TO_TOP