Գյումրիում ավտովթարի հետևանքով անչափահաս տղա է տուժել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Գյումրիում ավտովթարի հետևանքով անչափահաս տղա է տուժել

18:10 14.02.2020

Այսօր` փետրվարի 14-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը։

48-ամյա տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս ուղևորին` Մոր և մանկան ավստրիական  հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ վարորդի վնասվածքները թեթև են եղել` առաջին  բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 17-ամյա ուղևորի մոտ ախտորոշվել են սալջարդեր, բայց ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել։

Ըստ նախնական վարկածի` «Ֆորդ Մուստանգ» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Վազգեն Սարգսյան փողոցով, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երկրորդական փողոցից։ Իսկ թե ինչու է տեղի ունեցել բախումը, պարզելու են Ճանապարհային ոստիկանության հետաքննիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն

16:22 19.08.2025

Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն

Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների՝ Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն, հայտնել է նախագահի հատուկ օգնական Մարգո Մարտենը։ «Նախագահ Թրամփը ցույց է տվել նախագահ Զելենսկուն և նախագահ Մակրոնին իր «Եվս չորս տարի» գլխարկը», – գրել է Մարտինը սոցցանցերի իր էջերում։ […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կլինի լավագույն եռյակում. Նևիլ

16:15 19.08.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» կլինի լավագույն եռյակում. Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հաջող մրցաշրջան է կանխատեսել թիմի համար, գրում է Sky Sports-ը: Անգլիացու կարծիքով Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում են լինելու «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: «Արդեն 8 տարի է՝ աշխատում եմ որպես վերլուծաբան և յուրաքանչյուր տարի «Մանչեսթեր Յունայթեդին» ընդգրկել եմ լավագույն քառյակում: Այս անգամ նշում եմ եռյակում: Ինձ տպավորել է […] ...

Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու Իրանը

16:08 19.08.2025

Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու Իրանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Հաջորդիվ, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական […] ...

Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը

16:01 19.08.2025

Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը

 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։ «Գիտեք, թե մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը որն է։ Առաջին հերթին, դա ԵՄ-ին ինտեգրումն է։ Սա մեր հայտարարած նպատակն է, մենք նաև հայտարարել ենք, որ մինչև 2028 թվականը կկատարենք ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90%-ը։ Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ին […] ...

Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է

15:55 19.08.2025

Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Օգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազի փողոցում վիճաբանության ժամանակ […] ...

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է

15:48 19.08.2025

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է

38-ամյա Լիոնել Մեսսին հերթական անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական: Աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջիկա խաղերի համար ընդլայնված հայտացուցակում ընդգրկել է 33 ֆուտբոլիստի: Արգենտինացիները սեպտեմբերին կանցկացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերը` Վենեսուելայի և Էկվադորի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականն ամիսներ առաջ էր նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: ...

BACK_TO_TOP