17:54 01.06.2018
Թուրք փորձագետ, աշխարհաքաղաքականության մասնագետ Մուրաթ Յեշիլթաշն անդրադարձել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հետ կապված խնդիրներին: Յեշիլթաշը մասնավորապես մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա, որպեսզի վերջինս Թուրքիային չվաճառի կործանիչների ծրագրային ապահովումները, հաղորդում է ermenihaber.am-ը:
Ըստ թուրք մասնագետի՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիայի կողմից 30 կործանիչների ձեռք բերվելու դեպքում տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն կփոխվի:
«Հստակ փաստեր չկան, սակայն ըստ իս՝ Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցում Իսրայելը սպեկուլյացիաների է դիմում: Դա Իսրայելի ռազմավարության մեջ է մտնում: Ինչպես գիտեք, Թուրքիան այդ նախագծում (F-35-ների) կարևոր դեր է խաղացել, իսկ Իսրայելը՝ ոչ: Ավելին, եթե Թուրքիան 30-ից ավելի կործանիչ գնի, տարածաշրջանում ուժային հավասարակշռություն կփոխվի: Ահա սա է գլխավոր պատճառը, ինչի համար Իսրայելը խնդրահարույց է համարում կործանիչների մատակարարումը Թուրքիային»,- ասել է Յեշիլթաշը:
Ըստ թուրք փորձագետի՝ Թուրքիայի և Իսրայելի միջև լուրջ մրցակցություն կա թե՛ պաշտպանական տեխնոլոգիաների, թե՛ պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ հիշեցնելով, որ այս պահին Թուրքիայի բանակի կարիքների 57%-ը բավարարվում է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության կողմից:
18:24 02.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում: «Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա -Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի […] ...
18:19 02.06.2025
Արման Խաչատրյանը նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանին, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանապետությունում […] ...
18:12 02.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։ Ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր գնահատել է նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ […] ...
18:06 02.06.2025
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» ՖրեյրեինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում ADXC-10 մրցաշարի շրջանակներում գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի հետ: Ծառուկյանը Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել է 5-րդ ռաունդում խեղդող հնարքով: 28-ամյա Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: ...
17:55 02.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո ՖեռանտիինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։ Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել […] ...