17:21 19.02.2020
2020թ. փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որտեղ ամփոփվել են 2019թ. աշխատանքները և նախանշվել 2020թ. անելիքները: Նիստին մասնակցել են «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Լենա Նազարյանը, Վահագն Թևոսյանը, Սերժ Թանկյանը (առցանց), Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը:
Խորհուրդը գոհունակությամբ արձանագրեց Հիմնադրամի հանդեպ վստահության աճը՝ պրոֆեսիոնալ մոտեցման, հաշվետու աշխատանքի և ծրագրերի հանրային կարևորության շնորհիվ:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Խորհրդին ներկայացրեց ավարտված, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Որպես 2019թ. ձեռքբերումներ նշվել են 48 կրթաթոշակառուի ֆինանսավորումը արտերկրում Հայաստանի զարգացման համար առաջնային մասնագիտություններ ուսանելու նպատակով, Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի համաֆինանսավորումը, «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի նախապատրաստումն Արցախում, Աջակցությունը դասական երաժշտության կոլեկտիվներին և ոլորտի զարգացմանը միտված ծրագրերը, մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված «Սիլք Նոութ» փառատոնը և այլն:
Վերահաստատվել է, որ Հիմնադրամը կշարունակի ծրագրեր իրականացնել հանրային առողջության, կրթության, մշակույթի, բնապահպանության և սոցիալական ոլորտներում: Խորհուրդը 2020թ. համար առաջնային է համարել «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» և «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրերը, որոնք ներառում են վերանորոգման, վերազինման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման բաղադրիչներ: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է, որ իրականացվող ծրագրերը պետք է միտված լինեն Հայաստանի համաչափ զարգացմանը, կարողությունների զարգացմանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Խորհուրդը մեկ անգամ ևս բարձր է գնահատել բոլոր նվիրատուների, աջակիցների և գործընկերների ներգրավումը Հիմնադրամի գործունեությանը՝ հանուն ավելի երջանիկ Հայաստան կառուցելու համատեղ նպատակի:
20:39 13.08.2025
CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...
20:28 13.08.2025
«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...
20:17 13.08.2025
Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...
19:53 13.08.2025
Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...
19:40 13.08.2025
Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտումԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […] ...