Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ընթրելու իրավունքի ամենամյա բարեգործական աճուրդը, որը 17-րդ անգամ կանցկացնի Glide հիմնադրամը, հավաքել է 3,3 մլն դոլար, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային աճուրդի տվյալները:
Հաղորդվում է, որ մարդը, որը գնել է Բաֆեթի հետ լանչի իրավունքը, նախընտրել է պահպանել անանունությունը: Միջոցները, որոնք գոյացել են աճուրդում, պլանավորվում է ուղղել Glide հիմնադրամ, որը զբաղվում է Սան Ֆրանցիսկոյի անտուն մարդկանց օգնության տրամադրմամբ:
Ընթրիքի արժեքը դարձել է մեծությամբ երրորդը հայտնի ներդրողի հետ բարեգործական լանչերի ողջ պատմության մեջ: Բաֆեթը անցկացնում է իր հանդիպումները Նյու Յորքի Smith & Wollensky ռեստորանում: Միլիարդատերն անձամբ է նշանակում ընթրիքի պայմանները, սակայն հայտնի է, որ նման հանդիպումների ընթացքում թույլատրվում է բարձրացնել ցանկացած թեմա, բացի նրա ներդրումային պլաններից: