Բացառվում է, որ կառավարությունը թաքցնի այդ տեղեկությունը հանրությունից. վարչապետը` կորոնավիրուսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+25.09 oC

Բացառվում է, որ կառավարությունը թաքցնի այդ տեղեկությունը հանրությունից. վարչապետը` կորոնավիրուսի մասին

11:52 27.02.2020

Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսել է կորոնավիրուսի մանրամասները Առողջապահության նախարարից ճշտելով:

Նախարարը ներկայացրեց վերջին տվյալները աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում իրականացվող միջոցառումներից, ինչին ի պատասխան, վարչապետը արձագանքեց.

«Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի»:

Նա նաև նշեց, որ բանակում, Զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել և խնդրանքով դիմեց ծնողներին՝ ըմբռնումով մոտենալ:

«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»։

Նա կոչ արեց բոլորին ապրել իրենց բնականոն կյանքով։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։ Ավինյանը նաև վստահեցրեց, որ եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են։

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն էլ նշեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանության տվյալներով` տագնապի սանդղակը, բացի Ուհան քաղաքից և համապատասխան նահանգից, 1 մակարդակով իջեցրել են:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 17.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

08:45 17.07.2025

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

08:40 17.07.2025

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

Սիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

08:30 17.07.2025

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

Չինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP