Բունդեսթագում Ռուսաստանին «Մեծ ութնյակի» կազմ վերադարձնելու կոչեր են հնչել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+25.09 oC

Բունդեսթագում Ռուսաստանին «Մեծ ութնյակի» կազմ վերադարձնելու կոչեր են հնչել

07:20 04.06.2018

Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Սառա Վագենկնեխտը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանին վերադարձնել G8-ի կազմ՝ ի հակակշիռ ԱՄՆ-ի շահերի: Այս մասին հայտնում է Deutschlandfunk ռադիոակայանը:

«Մենք բացառել ենք Ռուսաստանին «Մեծ ութնյակից»:  Այժմ խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ը վարում է քաղաքականություն, որը մնացած 6 անդամ երկրները չեն ցանկանում»,-ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունն ապահովել կստացվի միայն Ռուսաստանի մասնակցության դեպքում: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի վերադարձը G8 կարող է ստեղծել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդող ուժ:

Սառա Վագենկնեխտը ԵՄ-ին կոչ է արել «չվազել ԱՄՆ-ի հետևից» և Վաշինգտոնի հետ հարաբերություններում հետևողական լինել սեփական շահերի նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 21.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

09:00 21.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

BACK_TO_TOP