16:20 16.12.2017
Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ վեհաժողովի ժամանակ Երուսաղեմի հարցով մի շարք փաստաթղթեր են ընդունվել, որոնց մի քանի հոդվասծներին Իրանը վերապահումով է մոտենում:
Իր եզրափակիչ հաղորդագրության մեջ Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել էր, որ «Արևելյան Երուսաղեմը ճանաչում է Պաղեստինի մայրաքաղաք և առաջարկում է բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունը և Արևելյան Երուսաղեմը՝ որպես դրա բռնազավթված մայրաքաղաք»:
Այս համաժողովին մասնակցել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը սատարում է պաղետինցի ժողովրդի անհերքելի իրավունքները, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ այն, որ Թեհրանը համաժողովի ժամանակ կողմ է եղել ընդունված 2 փաստաթղթերին, բոլորովին չի նշանակում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչում է Իսրայելը՝ որպես բռնազավթող և կեղծ վարչակարգ:
Քասեմին նաև հավելել է, որ Իրանն այս մասին համաժողովի ընթացքում հայտարարել է և գրավոր կերպով տեղեկացրել համաժողովի քարտուղարությանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ համաժողովը, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները: Արտակարգ հանդիպում նշանակելու առիթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունն էր:
14:55 05.05.2025
Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի […] ...
14:48 05.05.2025
Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունՄայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է […] ...
14:43 05.05.2025
Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետովՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստի օրակարգում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Լենա Նազարյանը: Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի եւ առաջարկել […] ...
14:35 05.05.2025
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն ՍիմոնյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։ «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ […] ...
14:27 05.05.2025
Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակումԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության […] ...