Տուրիստական ավտոմեքենաների վարորդները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Տուրիստական ավտոմեքենաների վարորդները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

15:06 04.03.2020

Տուրիստական ավտոմեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի առջև: Նրանք պահանջում են՝ թույլ տան, որ իրենց ավտոմեքենաները շարունակեն կայանել Հանրապետության հրապարակի հարակից հատվածում: Իսկ քաղաքապետարանը նրանց շուրջ 35 ավտոմեքենաները կայանելու այլ վայր է առաջարկում:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ավելի քան 10 տարի իրենց ավտոմեքենաները կայանում են Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ նշեց, որ տասնյակ տարիներ այդ հատվածում ավտոմեքենաները կայանել են ապօրինաբար:

«Ավտոմեքենաները այդ հատվածում կայանելը խաթարել է մեր Հանրապետության հրապարակի արտաքին տեսքը․ և՛ երթևեկությունն է դժվարացրել, և՛, ընդհանրապես, պատշաճ չէ մայրաքաղաքի գլխավոր հրապարակի համար»,- ասաց Հայկ Կարապետյանը:

«Եթե գեղեցիկ չէ այդտեղ կայանելը, համաձայն ենք: Թող մեզ տրամադրեն ընդամենը մեկ գիծ, որը չի խոչընդոտի ո՛չ երթևեկությանը, ո՛չ հրապարակի տեսքին»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հակոբ Կարապետյանն էլ հավելեց, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է նրանց ավտոմեքենաների կայանման համար հատկացնել մեկ այլ վայր՝ Սախարովի հրապարակի տարածքում, որի մասին ծանուցվել են նաև վարորդները: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ որևէ ծանուցում իրենք չեն ստացել, իսկ այդ վայրը կայանելու համար նպատակահարմար չեն համարում:

«Սախարովի հրապարակում անգամ մեքենաները չեն կարողանում անցուդարձ անել, ուստի տուրիստի հոսքը միմիայն հրապարակում է»,- նշեց ակցիայի մեկ այլ մասնակիցը:

Հայկ Կարապետյանն ավելացրեց՝  երբ գծանշումներ կատարվեն, համապատասխան նշանները դրվեն, այդ ժամանակ ամեն բան կանոնակարգված կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP