Ծխախոտի դեմ պայքարն ու ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Ծխախոտի դեմ պայքարն ու ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականությունը

11:35 26.09.2017

Երևանում այսօր մեկնարկել է հայ- ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը: Համաժողովի բացման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարն ասել է, որ ֆորումի ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնք երկար տարիներ օրակարգում են: Մասնավորապես՝  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի միասնական քաղաքականության հարցը:

Համաժողովի բացմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Նա  իր խոսքում նշել է, որ  հայ-ռուսական առողջապահական համաժողովն ավանդական հարթակ է դարձել, որը նպաստում է երկու երկրների առողջապահական համակարգերի միասնական սկզբունքների ձևավորմանը և թույլ է տալիս աշխատել միասնական Եվրասիական քաղաքականության շրջանակներում և այլ միջազգային կազմակերպություններում:

«Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մենք քննարկում ենք շատ արդիական և առաջնահերթ հարցեր ոչ միայն այսպիսի համաժողովների ընթացքում, այլ նաև տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև մեր ամենօրյա աշխատանքում: Այդպիսի խնդիրներից են ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, իսկ մեզ համար առաջնահերթություն է առողջ կյանքի համար պայմանների ձևավորումը»:

Վերոնիկա Սկվորցովա

Համաժողովի շրջանակներում կազմակերպված են նաև սեկցիոն նիստեր: Դրանցից մեկի ժամանակ ՌԴ-ից ժամանակ պատվիրակությունը ներկայացրել է, թե ինչպես են կարողացել իրենց երկրում 22 տոկոսով կրճատել ծխողների թիվը: Ըստ հյուրերի՝ դրա համար անհրաժեշտ երկու պայման կա՝ ծխախոտի գնի բարձրացում և խոշոր չափերի տուգանքներ սահմանված կանոները խախտելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

22:35 03.05.2024

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

Պնդումը, թե խալերի պարբերական վնասումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է ուռուցքաբան Սունա Իսակովան։ Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված թյուր կարծիքը։ Իսակովայի խոսքով՝ ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում […] ...

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

22:23 03.05.2024

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […] ...

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

21:16 03.05.2024

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

Սննդային հիմնական սովորությունները ձևավորվում են մանկության տարիներին՝ ծնողների օրինակով։ Եթե ​​ծնողները գեր են, ապա մեծ հավանականություն կա, որ նրանց երեխաները նույնպես գեր կլինեն: Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան-խորհրդատու, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Քրիստինա Վոյտը։ Դիետոլոգի կարծիքով՝ հում սննդի դիետան և բուսակերությունը սարսափելի չեն, եթե աղեստամոքսային տրակտն առողջ է, և եթե մարդը բավարար քանակությամբ սպիտակուցներ, […] ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

17:55 03.05.2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

Սյունիքի մարզ կատարած այցը ֆրանսիացի բժիշկներն ամփոփել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումով: Լիոնի «Croix-Rousse» հիվանդանոցի բժիշկները նախարարի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները, հակամանրէային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անահիտ Ավանեսյանը խոսել է մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներից: Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը` քննարկվել […] ...

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

09:17 03.05.2024

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

«Ավան» առողջության կենտրոնը այսօր արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կենտրոնը համալրվել է նաև նոր գույքով և ժամանակակից բուժսարքավորումներով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP