15:22 10.03.2020
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ լրագրողներին այսօր իրենց դիրքորոշումն են հայտնել «Բոյկոտ» և «Կամք» նախաձեռնության անդամները:
«Մենք համարում ենք, որ այս հանրաքվեն իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից չգիտենք՝ ե՞րբ դուրս կգանք կամ ընդհանրապես դուրս կգա՞նք, թե՞ դուրս չենք գա: Կոչ ենք անում բոյկոտել: Ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը, վերջ կդրվի այն լեգիտիմությանը, որն այսօր ունի իշխանությունը և, այստեղ մենք տեսնում ենք ծուղակ նույն իշխանությունների համար: Մեզ համար շատ անհասկանալի է, թե ինչու են նրանք գնում դեպի այդ ծուղակը: Եթե ինչ-ինչ վիճակից ելնելով` մարդիկ չեն կարողանում չգնալ ընտրատեղամաս, ոչինչ, գնալով թող անպայման քվեաթերթիկների վրա գրեն համերաշխություն, իրենց ցանկությունը՝ մեր երկրի, մեր պետականությանը, նույն պարոն վարչապետի հանդեպ»,- ասաց «Բոյկոտ» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը:
Լրագրողները փորձեցին հստակեցնել նրանց կոչը՝ հարցնելով, թե ի վերջո, «ոչ» ասելո՞ւ են այս ամենին, թե՞ ոչ:
«Ո՛չ, միանշանակ «ոչ»-ը դա հանրաքվեն իրագործելու, այսպես ասած, կողմնակից է: Եթե ասում ես «ոչ», նպաստում ես նրան, որ հանրաքվեն իրականանա: Հանրաքվեն հակասահմանադրական երևույթ է, քանի որ, ինչպես նոր նշեցի, օրենք է խախտվել, հետևաբար՝ մարդկանց կոչ ենք անում բոյկոտել և չգնալ ընտրության»,- նշեց «Բոյկոտ» նախաձեռնության անդամ Հմայակ Մկրտչյանը:
«Կամք» նախաձեռնության ղեկավար Արմեն Գրիգորյանն էլ ընտրողներին կոչ արեց շարժվել համերաշխության և սեփական խղճի շրջանակներում՝ մտածելով, թե ինչ է լինելու այդ ընտրության վերջը: Ըստ նրա` ամեն ոք ինքը պետք է որոշի՝ մասնակցե՞լ հանրաքվեին, թե՞ ոչ՝ հասկանալով, որ հետագայում այդ ընտրության համար չպետք է մեղադրի իշխանությանը կամ ընդդիմությանը։
«Ես անձամբ ընտրության չեմ գնալու, գուցեև բացակայեմ երկրից: Եթե այստեղ էլ լինեմ, էլի չեմ գնա, չեմ մասնակցի, որովհետև վերջին 30 տարվա մեջ այնպես ստացվեց, որ մեր սերնդի մասնակցությունը որևէ էական բան չփոխեց»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Մանրամասները` քիչ անց` տեսանյութում:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...