16:00 12.03.2020
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված վիճակին։ Զեկույցում ներկայացված են Հայաստանում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, դրական եզրակացությունները և բացասական երևույթները։
Զեկույցում, օրինակ, հիշատակվում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, որոնց ժամանակ 10 մարդ է մահացել՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Նշվում է, որ գործերից մեկով մեղադրանքներ են առաջադրված բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլն։
Արցախյան հակամարտությանը վերաբերող մասում կան որոշ ձևակերպումներ, որոնք չեն համընկնում Հայաստանի տեսակետի հետ, սակայն հիշատակվում են նաև 2016 թվականի պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունները, որոնց վերաբերյալ գործերը սպասման մեջ են ՄԻԵԴ-ում։ Իսկ ընդհանուր առմամբ Արցախյան հակամարտության հետևանքով, ըստ զեկույցի, անհայտ կորած է համարվում 867 մարդ։
Բանակում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հատվածում հիշատակվում է, որ ՀԿ-ների տվյալներով՝ ոչ մարտական կորուստների մասին տեղեկությունները ամբողջությամբ չեն հրապարակվում։ Զեկույցի պնդմամբ՝ ՀԿ-ները մտահոգություններ են հայտնում, որ բանակում մահացության որոշ դեպքեր որակվում են որպես ինքնասպանություններ։
Քրեակատարողական հիմնարկներում, զեկույցի համաձայն, մեծագույն խնդիրը մարդկանց մահվան դեպքերն են։ Կան խնդիրներ նաև պահման պայմանների, սանիտարական իրավիճակի հարցերի հետ կապված: Զեկույցը նշում է, որ իշխանությունը քայլեր է ձեռնարկել մասնավորապես բանտերը բեռնաթափելու համար, և դա հիմնարկների մակարդակով խնդիրը լուծել է։ Այլ հարց է, որ ըստ զեկույցի, որոշ դեպքերում կան խցերի ծանրաբեռնվածություններ։
Ըստ զեկույցի, քայլեր են իրականացվել նաև կալանավորների ու ազատազրկվածների պահման պայմանները բարելավելու համար, մասնավորապես փոխվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, կատարվել են վերանորոգումներ և այլն։
Դատական համակարգի մասով զեկույցում նշվում է, որ այնտեղ կոռուպցիայի խնդիրը դեռ կա, ու բազմաթիվ դատավորների ունեցվածքը չի համապատասխանում նրանց ստացած աշխատավարձին ու այլ եկամուտներին։ Մյուս կողմից` զեկույցում հիշատակվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով կոչ էր արվում արգելափակել բոլոր դատարանները։ Զեկույցում նշվում է, որ այդ քայլը որոշ դիտորդներ դիտարկում են որպես դատական իշխանության վրա ճնշում։
Տեղական ՀԿ-ներին հղումով՝ զեկույցում նշվում է, որ հավաքների ազատության մակարդակը դրական շարժ է արձանագրել 2018 թվականի մայիսի քաղաքական փոփոխություններից հետո, սակայն նաև հիշատակվում է 2019-ի ապրիլին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ցույցը, որի ժամանակ ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է երթևեկելի մասից ու թույլ չի տվել բողոքն արտահայտել Ազգային ժողովի դիմացի մասում, որը մինչ այդ բաց էր հասարակության համար։
2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները նույնպես ընդգրկվել են այս զեկույցում։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հղում է անում դիտորդական առաքելություններին և դրական արտահայտվում անցկացված ընտրությունների մասին։ Կան, սակայն, որոշ թերություններ։ Դրանց մեջ, օրինակ` հիշատակվում է քարոզչական ակցիաների ֆինանսավորման թափանցիկության խնդիրը․ որոշ դեպքերում որոշ ծախսեր չեն ներկայացվել որպես նախընտրական քարոզչության ֆինանսավորում։
Զեկույցի համաձայն` ընտրություններին կանանց ներգրավման հարցում նույնպես կան խնդիրներ։ Մասնավորապես հիշատակվում է, որ խորհրդարանում կանանց 25 տոկոս նվազագույն շեմ պետք է լինի, սակայն այդ թիվը չի պահվում, քանի որ մեծամասնական ընտրակարգով հիմնականում ընտրվում են տղամարդիկ։ Մյուս կողմից` նշվում է, որ քարոզչական ակցիաների ժամանակ կանայք սակավ են հանդես գալիս որպես հռետորներ և երբեմն ինքնուրույն քարոզչական ակցիաներ են անում։
Ընդհանրապես, զեկույցում կա նաև կանանց իրավունքներին անդրադարձով առանձին բաժին։ Դրանում առավել մտահոգիչ են բռնության արձանագրված դեպքերը։ Նշվում է, որ իրավապահները ամբողջ արդյունավետությամբ չեն քննում այդպիսի գործերը։ Մասնավորապես նշվում է, որ որոշ դեպքերում, եթե կինը կույս չի եղել, ապա ոստիկանությունը նրա բռնաբարության մասին բողոքը չի ընդունել։
Առանձին հիշատակվում է նաև լրագրող Լյուսի Քոչարյանի արշավը, որի ժամանակ լրագրողը ներկայացնում էր կանանց նկատմամբ բռնությունների, մասնավորապես սեռական բռնությունների դեպքերի մասին անանուն պատմություններ։ Ոստիկանությունը, ըստ զեկույցի, հայտարարել է, որ իրենք քննության կառնեն այն դեպքերը, որոնց հետքերով կարելի է գնալ։
Մել (Մելինե) Դալուզյանի վերաբերյալ քննարկումները նույնպես տեղ են գտել զեկույցում։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ Դալուզյանի դեմ քարոզչական հարձակումներ են եղել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է նրան Ազգային ժողովին ուղղված իր ելույթում։
13:00 30.07.2025
Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...
12:49 30.07.2025
Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառովԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...
12:36 30.07.2025
Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համարՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի […] ...
12:23 30.07.2025
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝ Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […] ...
12:10 30.07.2025
Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինԿամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, հայտնում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA): Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել հետևյալ տարածքներում՝ Կալիֆոռնիա, […] ...