15:15 12.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական թերթիկ։
Մատչելի ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, Պաշտպանին դիմելու կարգը և հոգեբուժարանում գտնվող մարդու կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Տեղեկատվական թերթիկները կտրամադրվեն ինչպես հոգեբուժարաններում գտնվող անձանց, այնպես էլ հոգեբուժարանների անձնակազմերին։
12:36 30.07.2025
Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համարՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի […] ...
12:23 30.07.2025
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝ Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […] ...
12:10 30.07.2025
Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինԿամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, հայտնում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA): Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել հետևյալ տարածքներում՝ Կալիֆոռնիա, […] ...
11:57 30.07.2025
Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասինՉինաստանի բնական պաշարների նախարարության ցունամիի նախազգուշացման կենտրոնը «դեղին» նախազգուշացում է հրապարակել՝ հայտարարելով Կամչատկայի ափերի մոտ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի սպառնալիքի մասին Չինաստանի արևելյան շրջաններում և Թայվան կղզում։ Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Չինաստանն ունի չորս մակարդակի եղանակային նախազգուշացման […] ...
11:52 30.07.2025
Դատախազի միջնորդագրի հիման վրա Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբԿոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի […] ...