18:09 12.03.2020
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք մեծամասամբ վերաբերում էին անտառվերականգնման, անտառկառավարման և անտառտնկման աշխատանքներին։
Նախարար Գրիգորյանը Վիտալի Դրոժժային է ներկայացնել «10Մ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 10-ին նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ։ Նախարար Գրիգորյանը կարևորել է բելառուս գործընկերների հարուստ փորձի փոխանցումը հայկական կողմին։
Վիտալի Դրոժժան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ինչպես փորձի փոխանցմամբ, այնպես էլ անտառվերականգնման աշխատանքների մյուս փուլերում։
Նշենք, որ Բելառուսի Հանրապետության ողջ տարածքի ավելի քան 40 տոկոսն անտառածածկ է։ Անտառային աշխատանքներում ներգրավված են մոտ 35․000 աշխատակիցներ։ Ներկայացնելով Բելառուսի ձեռքբերումներն անտառվերականգնման աշխատանքներում, նախարար Դրոժժան ընդգծել է նաև, որ Բելառուսում տարեկան տնկվում է մոտ 200 միլիոն ծառ։
Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 13-ին, Գեղարքունիքի մարզում տեղի կունենա հայ-բելառուսական «Բարեկամության անտառի» բացման արարողությունը։ Անտառի տնկման համար Բելառուսը Հայաստանին էր տրամադրել 50000 տնկի և մասնագիտական օգնություն։ Բացման արարողության ժամանակ տեղի կունենա նաև ծառատունկ, որին կմասնակցեն շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, էկոնոմիկային նախարար Տիգրան Խաչատրյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։
12:36 30.07.2025
Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համարՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի […] ...
12:23 30.07.2025
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝ Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […] ...
12:10 30.07.2025
Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինԿամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, հայտնում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA): Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել հետևյալ տարածքներում՝ Կալիֆոռնիա, […] ...
11:57 30.07.2025
Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասինՉինաստանի բնական պաշարների նախարարության ցունամիի նախազգուշացման կենտրոնը «դեղին» նախազգուշացում է հրապարակել՝ հայտարարելով Կամչատկայի ափերի մոտ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի սպառնալիքի մասին Չինաստանի արևելյան շրջաններում և Թայվան կղզում։ Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Չինաստանն ունի չորս մակարդակի եղանակային նախազգուշացման […] ...
11:52 30.07.2025
Դատախազի միջնորդագրի հիման վրա Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբԿոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի […] ...