Պետք է տրամադրվենք գործել ավելի մեծ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Պետք է տրամադրվենք գործել ավելի մեծ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

13:40 17.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտակարգ դրության առաջին օրը ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսը կրող քաղաքացիներն այս պահին առողջական այլ գանգատներ չունեն, նրանց վիճակը կայուն է, իսկ երկու քաղաքացիների մոտ ախտորոշված թոքաբորբը վերահսկելի է:
«Մենք պետք է կարողանանք մեր քաղաքացիական ինքնապատասխանատվությունը բարձրացնել, որ մեր հարազատ, խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, մեր ծնողներին, տատիկներին, պապիկներին չվնասենք: Եվ չնայած արտակարգ դրություն է հայտարարված, բայց ես կարծում եմ, որ առավել արդյունավետ միջոց է ոչ թե ոստիկանական ուժեր դնել տների, դռների մոտ, այլ մենք, քանի որ մի հանրություն ենք, մի ընտանիք, իրար հետ պայմանավորվենք, որ  պետք է տրամադրվենք գործել ավելի մեծ պատասխանատվությամբ, կանոնների նկատմամբ ավելի մեծ կարգապահությամբ: Եվ եթե այսպես պայմանավորվենք, մեր կորոնավիրուսային իրավիճակը և լարվածությունը միանգամից կընկնի»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում քննարկված թեմաներին` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպիրտի գնաճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, որովհետև փոխվել է սպիրտի նվազագույն գինը, և գնաճը պայմանավորված է բացառապես դրանով: Նա նշեց, որ իրեն զեկուցել են, որ ալկոգելի գնային փոփոխություն` կորոնավիրուսից առաջ և հետո, տեղի չի ունեցել: Տեղի է ունենում գնային փոփոխություն՝ կապված նպարեղենի հետ:
«Հնդկաձավար, ոսպ և այլ նպարեղենի գնային փոփոխությունը կապված է այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային, ճգնաժամային գնումներ են իրականացնում: Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին ճգնաժամային և խուճապային գնումներ չիրականացնել, որովհետև, ինչպես էլի ասել ենք, խանութները, ցանցերը պահեստներում որևէ ապրանքի պակասություն չունեն:
Կոչ եմ անում այս հանդարտությունը և հանգստությունը պահել, բոլոր ուղղություններով մեզ մոտ իրավիճակը կայուն է, վերահսկելի է, և բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար հնարավորություն է, զրոյական կետ է, որի վրա պետք է կառուցենք նոր իրականություն՝ սկսած սոցիալական պատասխանատվության մեր ընկալումներից, վերջացրած մեր առօրյա սովորույթներով, շարունակած, օրինակ` օնլայն բանկինգ ծառայության օգտվելու մշակույթի կիրառմամբ, որ այսօր կարող ենք ուղղակի մեր համակարգիչների դիմաց նստել, բազմաթիվ հարցեր լուծել, վճարումներ կատարել և չգնալ հերթերի և խցանումների մեջ մնալ և այսպես շարունակ»,- խոսքը եզրափակեց վարչապետը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP