Ի՞նչ կանոններ պետք է հաշվի առնել արտակարգ դրության շրջանում. պարզաբանել է ՀՀ արդարադատության փոխնախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Ի՞նչ կանոններ պետք է հաշվի առնել արտակարգ դրության շրջանում. պարզաբանել է ՀՀ արդարադատության փոխնախարարը

17:38 17.03.2020

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով պայմանավորված՝ սահմանափակվել են որոշակի իրավունքներ և ազատություններ: Արտակարգ դրության առանձնահատկությունների վերաբերյալ այսօր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Ըստ նրա՝ Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը, անկախ վերջիններիս՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից: Արգելվում է ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ելքը՝ բացառությամբ բեռնափոխադրումներով զբաղվող քաղաքացիների:

«Արգելվում է նաև հավաքների և գործադուլների իրականացումը: Արգելք կա նաև զորամասերում հանձնուքներ, ծանրոցներ, փաթեթներ ստանալը և ուղարկելը: Նույն սահմանափակումը գործում է նաև քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում նաև տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի»,- ասել է փոխնախարարը:

Սահմանափակումներ առկա են նաև զանգվածային լրատվամիջոցների համար:

«ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն և հնարավորինս վերարտադրեն այն՝ հղում անելով այդ տեղեկատվությանը: Պաշտոնական տեղեկատվությունը պարետատան կողմից ներկայացվածն է:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ստեղծվել է պարետատուն, և պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Իսկ զանգվածային լրատվամիջոցները, ներկայացնելով այս տեղեկատվությունը, կարող են հղում անել նաև պետական պաշտոնյաներին և այս իրավական ռեժիմը չպահպանելու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքով առկա է պատասխանատվություն ԶԼՄ-ների համար»,- նշել է Վահե Դանիելյանը:

Փոխնախարարի խոսքերով՝ այդ պահանջը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ սոցիալական ցանցերում հրապարակումներին, որոնք վերաբերում են բացառապես կորոնավիրուսին՝ ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս, դրա տարածման դեպքերին, կոնկրետ անձանց, վարակված անձանց քանակի և նրանց հետ շփում ունեցած անձանց քանակի վերաբերյալ են, մեկուսացվածների կամ ինքնամեկուսացվածների վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP