Լոս Անջելեսում հայ գործարար Լևոն Թերմենժյանը մեղավոր է ճանաչվել 1 մլրդ դոլարի խարդախության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Լոս Անջելեսում հայ գործարար Լևոն Թերմենժյանը մեղավոր է ճանաչվել 1 մլրդ դոլարի խարդախության համար

12:22 19.03.2020

Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի դաշնային ատենակալները կալիֆոռնիացի գործարար Լև Ասլան Դերմենին, որը նաև հայտնի է որպես Լևոն Թերմենժյան, մեղավոր են ճանաչել 1 միլիարդ դոլարի վառելիքի հարկային խարդախության սխեմայի գործով: Այս մասին հայտարարել է Արդարադատության դեպարտամենտի հարկային բաժնի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռիչարդ Է. Ցուկերմանը, ԱՄՆ Յուտա նահանգի դատախազ Ջոն Վ. Հյուբերը և գործին առնչվող մի շարք պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է mamul.am-ը:

«Մեղադրական դատավճիռը Լև Դերմենին և նրա հանցակիցներին արդարադատության առջև է կանգնեցնում: Նրանք ստեղծել և իրականացրել են բիովառելիքի այս զանգվածային խարդախության սխեման, որպեսզի բոլոր հարկատուների հաշվին հագեցնեն իրենց ագահությունը»,- ասել է Ռիչարդ Է. Ցուկերմանը:

Հարկային ծառայության քրեական հետաքննությունների բաժնի ղեկավար Դոն Ֆորթն էլ նշել է․ «Այս դատավարությունը հանգուցալուծումն էր տարիների քննչական ջանքերի, որոնց արդյունքում հայտնաբերվել էր խարդախության բարդ սխեման, որի միջոցով տարբեր երկրների և պետությունների միջոցով փողերն, ի վերջո, հայտնվել էին պարոն Դերմենի գրպանում: Սխեմայի բարդ բնույթը ցույց է տալիս, թե ինչ վճռականությամբ են ամբաստանյալները խաբել ամերիկյան հասարակությանը` իրենց սեփական գրպանները լցնելու նպատակին հասնելու համար»:

Կարևոր մանրամասներ գործի վերաբերյալ 

Յոթ շաբաթ տևած դատավարության ընթացքում ներկայացված ապացույցների համաձայն ՝ Դերմենը եղել է Կալիֆոռնիայում գործող Noil Energy Group վառելիքային ընկերության, Բևերլի Հիլզում գտնվող SBK Holdings USA անշարժ գույքի ներդրումային ընկերության և Նևադայում գտնվող Viscon International վառելիքի հավելանյութերի կորպորացիայի սեփականատեր և գործարկող:

2010-2016թթ. Դերմենը հանցավոր համաձայնության մեջ է մտել Յուտայում գործող Washakie Renewable Energy (Washakie) բիոդիզելային ընկերության սեփականատերերի և գործարկողների հետ, այդ թվում՝ դրա գործադիր տնօրեն Ջեյքոբ Քինգսթոնի, նրա եղբայր, ֆինանսական տնօրեն Իսայա Քինգսթոնի և այլոց հետ։ Արդյունքում խարդախ գործընկերների այս խմբին ԱՄՆ-ն սուբսիդավորել է 1 միլիարդ դոլարի չափով’ իբրև բիո վառելիք արտադրելու համար:

Հարկային ծառայությունն էլ տրամադրել է անհրաժեշտ վարկերը՝ նպատակ ունենալով ավելացնել Միացյալ Նահանգներում օգտագործվող և արտադրվող վառելիքի քանակը:

Մինչդեռ Դերմենը և Ջեյքոբ Քինգսթոնը միլիոնավոր գալոն բիոդիզելային վառելիք են տեղափոխել ԱՄՆ, ինչպես նաև ԱՄՆ-ից դեպի տարբեր երկրներ, այնուհետև կրկին վերադարձրել են ԱՄՆ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե որակին համապատասխանող վերականգնվող վառելիք են արտադրվում և վաճառում: Նրանք նաև կեղծել են արտադրության և տեղափոխման արձանագրությունները, որպեսզի հիմնավորեն Washakie-ի կողմից ավելի քան 1 միլիարդ դոլարի կեղծ պահանջները։

Հանցակիցները բազմաթիվ բանկային հաշիվների միջոցով ավելի քան 3 մլրդ դոլար են շրջանառել, որպեսզի շարունակեն տպավորություն ստեղծել, թե վառելիք են գնում և վաճառում:

Իրականում ինչպե՞ս են տնօրինվել գումարները 

Հարկային ծառայությունը Washakie-ին և Քինգսթոններին վճարել է ավելի քան 511 մլն դոլար, որը բաշխվել է նրանց և Դերմենի միջև:

Ջեյքոբ և Իսայա Քինգսթոններըը ավելի քան 21 միլիոն դոլարի կեղծ հասույթ են ուղարկել Կալիֆոռնիայում գործող Դերմենի ընկերությանը, ինչպես նաև Դերմենի պահանջով 11 մլն դոլար են ուղարկել նրա գործընկերներից մեկին:

Խարդախությունից ստացված հասույթից 1, 8 միլիոն դոլարն օգտագործել է Դերմանին 2010թ. Bugatti Veyron գնելու համար և նրանք նվերներ են փոխանակել, այդ թվում՝ քրոմապատ Lamborghini և ոսկեգույն Ferrari:

3 միլիոն դոլարով էլ Ջեյքոբ Քինգսոոնի և նրա կնոջ՝ Սալիի համար Յուտայում առանձնատուն են գնել: Դերմենը նաև կալիֆոռնիական իր ընկերության՝ SBK Holdings USA, Inc.-ի միջոցով 3, 5 միլիոն դոլար է լվացել, որպեսզի Կալիֆոռնիայի Հանթինգթոն Բիչում առանձնատուն գնի նաև իր համար։

Այս սխեմայի ողջ ընթացքում Դերմենը Ջեյքոբ Քինգսթոնին հավաստիացրել է, որ ինքը և Քինգսթոնները անձեռնմխելի կլինեն քրեական հետապնդումից, քանի որ իրենց կպաշտպանի կոռումպացված իրավապահների իր պաշտպան «հովանոցը»: Դերմենի հրահանգով ավելի քան 134 միլիոն դոլար կեղծ հասույթ է փոխանցվել Թուրքիայում և Լյուքսեմբուրգում գտնվող ընկերություններին՝ որպես պաշտպանության համար ենթադրյալ վճար:

Քինգսթոն ընտանիքի չորս անդամների դատավճիռը պարզ կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

22:41 22.07.2025

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP