Ջերմաչափման գործընթաց Հայաստան-Արցախ անցակետերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Ջերմաչափման գործընթաց Հայաստան-Արցախ անցակետերում

15:50 21.03.2020

Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է «Աղավնո» անցակետից (Սյունիքի կողմից):

 Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» ու «Կովսական» անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ:
Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու կամ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։
Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանը, որում սահմանվել են քաղաքացիների հետ բացատրական աշխատանքները համահունչ տանելու ուղղությամբ սահմանային հսկիչ կետերի կողմից իրականացվող միջոցառումները։
Հսկիչ կետերի համար մշակվել են մեթոդական ցուցումներ և անհատական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձև։
Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համա ։

Մարտի 18-ից մինչ մարտի 20-ը ներառյալ, բժշկասանիտարական հսկիչ կետում բուժանձնակազմի կողմից ջերմաչափվել են շուրջ 5000 քաղաքացի: 25 անձի մոտ արձանագրվել է 37˚C-ից բարձր ջերմություն:

«Գնահատելով իրավիճակի լրջությունը, հակահամաճարակային ծառայության կողմից բժշկասանիտարական հսկիչ կետերում պարբերաբար հսկողություն է իրականցվում, ընդ որում՝ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի և Քաշաթաղի շրջանի Աղավնոյի բժշկասանիտարական հսկիչ կետեր են գործուղվել նախարարության պատասխանատուներ, ովքեր տեղում մեթոդական ցուցումներ են տվել բուժանձնակազմին, համաձայն որի՝

Արցախի Հանրապետության քաղաքացին 

ունի ջերմություն, սակայն չի ունեցել կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է հսկողություն՝ բնակության վայրի պատասխանատու բուժանձնակազմի կողմից ամենօրյա զանգերի, անհրաժեշտության դեպքում նաև այցերի միջոցով (այսուհետ՝ բժշկական հսկողություն),
չունի ջերմություն, սակայն ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ նույնպես ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է բժշկական հսկողություն,
ունի ջերմություն և ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախատեսած մեկուսարան:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին 

ունի ջերմություն՝ տրամադրվում է դիմակ, ձեռնոց, ուղարկվում է տնային մեկուսացման՝ ըստ բնակության վայրի, և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն,
չունի ջերմություն՝ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դիմակ, ձեռնոց, լրացվում է անհատական տվյալների տեղեկանքը և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/107242484249874?__xts__[0]=68.ARALx6u6XOYzyH-Q50gziOjm0qBRqDGW7Ad5cvFLZ92n58EvfdBhdMrgbgXDG6WaEmsDhU-O2Aso_tcYIJVmCYV2M8r-0_nS_zFg81UCzPb3AMVgf26P4jxrwV6H7E1sRxzmRLvSMHcLG4GMloCk9tN7TiP5hZUY1qGSzTph-G5jxOJNQHZ1wrtZG0xe9E3T-d1bFwZSrRxobxFcodjlZTKP1ZJQm_CJ4NozaEHt7UrYzG576yUNXwM4it2X4729Rqf6sq0ozFyo5qvP6DLRmesNv-o9rM7JxcVuZEuiVohZV9tv2-fdI8umBuo8ZO3cuBjvP66A9qYtI_5gLC2dVuM&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP