635 անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

635 անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել

19:57 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։

Մարտի 26-ին` ժամը 09։00-18։00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18։00-ն՝ 635 անձի նկատմամբ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։
Մարտի 26-ին՝ ժամը 09։00-ից 18։00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18։00-ն՝ 1176 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը, և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

BACK_TO_TOP