Ի՞նչ խախտումներ են արձանագրվել Արցախի համապետական ընտրություններին․ Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել Արցախի համապետական ընտրություններին․ Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնել

17:22 01.04.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը ԱՀ համապետական ընտրությունների օրը՝ մարտի 31-ին, իրականացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելություն՝ ԱՀ-ում ձևավորված 281 տեղամասերում և Երևանում տեղակայված տեղամասում։

«Մենք դիտարկել ենք ընդհանուր առմամբ 49 տեղամաս, որից մեկը հենց Երևանում տեղակայված տեղամասն է եղել։ Ունեցել ենք 98 տեղամասային և 8 տարածքային դիտորդներ։ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել ենք տարածքային ընտրական հանձնաժողովների դիտարկում։ Եվս 18 դիտորդներ շրջիկ խմբերով՝ երկուական դիտորդներով, շրջել են բոլոր շրջաններում։

Ամփոփելով բոլոր թվերը՝  ասեմ, որ իրականացրել ենք 49 տեղամասային դիտարկում, 8 տարածքային ընտրական հանձնաժողովի դիտարկում և 9 շրջիկ խմբերի դիտարկում։

«Կարճաժամկետ առաքելության» մեր թիմը բաղկացած է եղել 9 իրավաբանից, 9 մուտքագրողից, մեդիա մոնիթորինգի 5 մասնագետից, 25 վարչական աշխատողից և, ընդհանուր առմամբ, 113 դիտորդից»,- հրավիրված ասուլիսում հայտնեց «Կարճաժամկետ առաքելության» ղեկավար Հերմինե Գասպարյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ խոսեց այն խախտումների մասին, որոնք արձանագրվել են մարտի 31-ին և դրան հաջորդող օրը՝ դիտորդական առաքելության ընթացքում։

«Տեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն ընթացքի իրականացման համար։ Տեղամասերից 16-ում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։

13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ գտնվի քվեարկության խցիկում, ընդ որում, «այլ անձ» ասելով մենք ոչ մի կերպ չենք հասկանում օրենքով սահմանված կարգով օգնողին կամ երեխաներին, որոշ տեղամասերում այդ «այլ անձի» կողմից գտնվելը դիտորդի կողմից հստակ գնահատվել է որպես վերահսկողական բնույթ կրող։

15 տեղամասում եղել են վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական, 12 տեղամասում խախտումները գրանցամատյանում չեն գրանցվել, քվեարկության մասին բարձրաձայնելու դեպքեր գրանցվել են 9 տեղամասում, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր եղել են դիտարկված տեղամասերից 40-ում, այսինքն՝ 80 տոկոսում դիտորդները նման դեպքեր տեսել են, ընդ որում, դիտորդները հաշվարկել են 700 նման դեպք, որոնք հիմնականում եղել են տարեցների կողմից։

2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս հանելու փորձ, ընդ որում, մեկում ընտրողը փորձել է քվեաթերթիկը դուրս տանել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահն արգելել է լուսանկարել քվեաթերթիկը։

Դիտարկված 9 տեղամասերից շուրջ 20 տոկոսում դիտորդները արձանագրել են ընտրողի կողմից սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառով

19:50 04.05.2025

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառով

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կարող է այս տարի չմասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարի փոխարեն Հնդկաստանը, հավանաբար, կներկայացնի նրա տեղակալ Սանջայ Սեթը։ Որոշումը, ըստ աղբյուրների, կապված է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման հետ՝ Պահալգամում (Հնդկական միության […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

19:42 04.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

19:30 04.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

Առնվազն 39 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է շաբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը կիրակի օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Այսպիսով, Խան Յունիսում բնակելի շենքը ռմբակոծվել է, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Մեկ այլ միջադեպի ժամանակ հարված է հասցվել […] ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

BACK_TO_TOP