19:20 02.04.2020
Մարտի 28-ին Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որով պարենային աջակցություն է հատկացվում արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին։
6 օրվա ընթացքում աջակցությունից Գյումրիում օգտվել է 50 ընտանիք։ Ընդհանուր դիմումների թիվը մինչ օրս կազմել է 1497: Ուսումնասիրվել են բոլոր դիմումատուների հայտերը, արդյունքում՝ 50 ընտանիքի հատկացվել է պարենային աջակցություն, որից 25-ը հատկացվել է «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի սաներին, որոնք կենտրոնի լուծարումից հետո վերադարձել են ընտանիքներ։
212 դիմում մերժվել է։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը:
«Մերժում ստացած ընտանիքները նրանք են, որոնք չեն համապատասխանում ծրագրի չափորոշիչներին։ «Սոցիալական շտապօգնությունը» պարենային աջակցություն է տրամադրում արտակարգ դրության ընթացքում սոցիալական վատ վիճակում հայտնված այն ընտանիքներին, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից, այսինքն՝ թույլ չենք տալիս, որ նույն ընտանիքը տարբեր աղբյուրներից աջակցություն ստանա։
Մեր ծրագիրն առայժմ գործում է արտակարգ դրության ընթացքում, բայց եթե դրանից հետո պարզվի, որ աջակցության կարիք էլի կունենան ընտանիքները, իսկ ծրագիրը նաև աջակիցներ կունենա, հնարավոր է, որ շարունակություն լինի նաև արտակարգ դրությունից հետո»,- ասել է Լենա Հովհաննիսյանը։
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրին աջակցել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Մասնավորապես, Գյումրիի սուպերմարկետներից ստացվել է սննդամթերքի 46 փաթեթ։ Հացի երկու արտադրամաս անսահմանափակ քանակության հաց տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։
Մթերային աջակցությունը դրամական արտահայտությամբ կազմել է 600.000 դրամ։ Դրամական աջակցության չափը կազմել է 1 մլն 339 հազար դրամ, որից 300.000-ը հատկացվել է «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի սաներին։
Ծրագրի դիմումատու 88 ընտանիք, այսպես ասված, «սպասողների ցուցակում է»։ Այն ընտանիքներն են, որոնք մասամբ են համապատասխանում ծրագրի չափորոշիչներին. նրանց պարենային փաթեթներ կտրամադրվեն այն դեպքում, երբ ծրագրի հիմնական շահառուների պահանջները կբավարարվեն։
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...
23:52 16.07.2025
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...