21:01 02.04.2020
10 տարի առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» մրցույթի շրջանակում տեղի ունեցավ մի համերգ, որը դաջվեց ոչ միայն մասնակիցների ու ներկաների, այլևւ հեռուստադիտողների հիշողության մեջ: Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանի առաջարկով՝ հայ երգիչներին լսելու էր եկել «Deep Purple» լեգենդար ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանը: Համերգից 10 տարի անց «Մեդիամաքս»-ը այդ հիշարժան երեկոյի կազմակերպիչների և մասնակիցների հետ ու վերհիշել այդ գերլարված ու երջանիկ օրը:
«Իմ առաջին սպիտակ մազերն այդ համերգից հետո ի հայտ եկան».Անդրե Սիմոնյան, երաժիշտ, «Հայ Սուպերսթար» նախագծի պրոդյուսեր
Համերգի կրկնությունը «Շանթի» եթերում օրեր առաջ չեմ կարողացել դիտել, քանի որ այս պահին Լոնդոնում եմ: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ բոլոր թռիչքները հետաձգվել են, ու Հայաստան հետ գալ չեմ կարող: Բայց վերադառնանք 10 տարի առաջվա դեպքերին, երբ նման իրավիճակ ոչ մեկիս մտքով դեռ չէր անցնում (ծիծաղում է,-հեղ.): 10 տարի առաջ համացանցը, սոցիալական ցանցերն այնքան տարածված չէին, որքան հիմա: Հենց նմանատիպ նախագծերն էին մարդկանց համար որակյալ երաժշտություն լսելու այլընտրանք ստեղծում: Այսօրվա պես եմ հիշում այն զանգը, որը ստացա «Շանթի» տնօրենից: Պարոն Եզեկյանն ասաց, որ Արա Թադևոսյանը հետաքրքիր գաղափար է առաջարկել, պետք է քննարկել: Որոշվեց ընտրել մի քանի մասնակցի, ովքեր կերգեն «Deep Purple» խմբի հայտնի երգերը:
Նախապատրաստական աշխատանքներն օրուգիշեր են եղել, մի քանի գիշեր չեմ քնել այդ օրերին: Պատասխանատվության զգացումը շատ մեծ էր, մինչև հիմա կատակում եմ, որ իմ առաջին սպիտակ մազերն այդ համերգից հետո ի հայտ եկան (ծիծաղում է,-հեղ.): Հիշում եմ, որ կասկած ունեինք՝ կապված Ավետ Բարսեղյանի հետ, քանի որ նա ռոք երաժշտության հետ այնքան էլ կապ չուներ: Համերգի վերջում Ավետն ասաց` չնայած, որ իրեն չէինք վստահում, հիանալի վարեց:
«Պետք է այդ օրը շատ համոզիչ լինեինք». Գիսանե Պալյան, երաժիշտ, «Հայ Սուպերսթար» նախագծի պրոդյուսեր
Դժվար է հավատալ, որ այդ հիշարժան օրվանից արդեն 10 տարի է անցել: Իէն Գիլանի մասնակցությամբ համերգի կազմակերպիչներից մեկը լինելն ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Պատասխանատվությունը մի քանի անգամ մեծացնում էր ուղիղ եթերը: Այդ համերգը մեծ իրադարձություն էր: Ընտրեցինք նրանց, որոնք իրենց երաժշտական ոճով համապատասխանում էին «Deep Purple» խմբին և արժանի էին այդ համերգին մասնակցել: Ըստ մասնակիցների ձայնային տվյալների` ընտրեցինք երգերը: Պետք է այդ օրը շատ համոզիչ լինեինք, այդ պատճառով էլ երգերի ընտրությունը բավական բարդ էր. չէ՞ որ դահլիճում էր լինելու լեգենդար Իէն Գիլանը: Քանի որ ինքս Գիլանի երկրպագուն եմ, նախապատրաստական աշխատանքներից ու նույնիսկ հոգնածությունից միայն հաճույք եմ ստացել: Մասնակիցներից Իվետա Մուկուչյանը, Սուրեն Առուստամյանը, Ռաիսա Ավանեսյանն այդ օրը հրաշալի ելույթ ունեցան: Գիլանը բեմ չէր բարձրանալու, բայց Սուրենի ելույթի ժամանակ այնքան ոգևորվեց, որ բեմ բարձրացավ:
«Գիլանի՝ բեմ բարձրանալու պահն աննկարագրելի էր». Սուրեն Առուստամյան
Վերջին փորձի ժամանակ անակնկալ կերպով ներս մտավ Իէն Գիլանը: Այդ պահին, թարսի պես, ես էի երգում (ծիծաղում է,-հեղ.): Բնականաբար, շատ հուզվեցի, չգիտեի` ինչ անել, լարված պահ էր: Դա համերգի օրն էր՝ առավոտյան: Երեկոյան արդեն գլխավոր համերգն ուղղակի անհավատալի էր. մեզնից մի քանի մետր այն կողմ նստած էր մի մարդ, ով դասվում է լեգենդների շարքին, ում լսել էինք միայն հեռուստատեսությամբ: Կարծում եմ` կարողացանք հուզմունքն ու անհանգստությունը մի կողմ թողնել ու վայելել օրը: Վերջին երգի ժամանակ, որը ես էի կատարում, Գիլանը բեմ բարձրացավ, այդ պահն աննկարագրելի էր: Համերգից որոշ ժամանակ անց ինձ զանգեցին ու ասացին, որ «Deep Purple» խումբը Հայաստանում պետք է մենահամերգ ունենա, և Իէն Գիլանն ինձ հրավիրում է համերգին, որ իրենց հետ նվագեմ: Շոկային ու ուրախալի նորություն էր մի մարդու համար, ով դեռ 20 տարեկան երիտասարդ էր ու Գիլանի մեծ երկրպագու:
Համերգը` հնարավորություն
Արդեն հինգ տարի է՝ բնակվում եմ Միացյալ Նահանգներում: Հայաստան գալիս եմ, բայց մշտական դեռ չգիտեմ, թե երբ կվերադառնամ: Այստեղ ունեմ խումբ, որի հետ շատ համերգներ ենք ունենում: Երգերը հիմնականում անգլալեզու են, բայց նաև հայերեն նոր երգեր, հին երգերի նոր մշակումներ ունենք: Մեր լսարանը շատ տարբեր է: Ճիշտ է՝ հիմնականում հայեր են, բայց նաև ռուսներ, մեքսիկացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ կան: Հայաստանում մեկ բեմում հանդես գալուց հետո ընկերացանք Գիլանի հետ: Հիմա նրա օգնականն իմ մտերիմ ընկերն է, և երբ Լոս Անջելեսում համերգ են ունենում, անպայման ինձ հրավիրում է:
«Գիլանի այդ խոսքերն անհնար է մոռանալ». Իվետա Մուկուչյան
Իէն Գիլանին հյուրընկալելը և նրա համար երգելն իսկապես մեծ իրադարձություն էր մեզ համար: Հույզերը կրկնակի են, երբ դու դեռ սկսնակ ես, իսկ մենք նոր էինք սկսում մեր ուղին: Մեծ ձեռքբերում էր Իէն Գիլանի համար երգելը, ընդ որում՝ համերգի ավարտին «Smoke on the Water» երգը միասին երգելու հնարավորություն ունեցանք: Մնայուն հիշողություններ են, որոնք առ այսօր Սուրեն Առուստամյանի հետ վերհիշում ենք: Մեծ պատասխանատվություն էր, շատ երիտասարդ էինք, նույնիսկ չգիտեինք՝ արդյոք երգարվեստը կլինի կյանքի մեր հիմնական ուղին, բայց Իէն Գիլանը մեզ շատ էր ոգևորել, և նրա խոսքերը ստեղծագործական առումով շատերիս օգնել են հետագայում: Իէն Գիլանն իսկապես մեզ մեծ ուժ էր տվել: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Իէն Գիլանը, տեսնելով գոտիս, որի վրա պարկուճներ էին, ասաց, որ ես դրանց կարիքը չունեմ, որովհետև իմ զենքը հենց իմ ձայնն է: Այս խոսքերն անհնար է մոռանալ: Այդ իրադարձությունից արդեն 10 տարի է անցել, շատ երիտասարդ էինք, անփորձ: Նայելով այդ կադրերը՝ գուցե շատերը գոհ չլինեն իրենց արտաքինից, հագուստից և այլ բաներից, սակայն դա մեր կյանքի մի հատվածն է, որի համար պետք է միայն հպարտանանք ու սիրով հիշենք:
«Բեմում մոռացա, որ հիվանդ եմ». Ռաիսա Ավանեսյան
Այդ համերգը, կարծում եմ, Հայաստանի համերգների պատմության մեջ լավագույններից էր: Համերգի օրը ես հիվանդ էի ու բարձր ջերմություն ունեի, բժիշկները խորհուրդ էին տվել չմասնակցել: Բայց մի՞թե ամեն օր Իէն Գիլանի նման հանդիսատես կունենաս. չէի կարող ոչ մի դեպքում այդ համերգը բաց թողնել: Անկեղծ ասած՝ «Deep Purple» խմբի երգերին ծանոթ չէի, բայց գիտակցում էի, թե ով է Գիլանը: Խնդրեցի բժիշկներին միայն այնպես անել, որ չուշաթափվեմ ու կարողանամ ոտքի վրա կանգնել: Երբ բեմ դուրս եկա, մոռացա նույնիսկ, որ հիվանդ եմ. հաջող ելույթ ունեցա:
Հիմա արդեն վեց ամիս է՝ Հայաստանում եմ: Եկել եմ մշտական բնակության համար: Հեշտ չեմ ընդունել այս որոշումը, բայց վստահ եմ՝ Թեհրան հետ չեմ գնա: Հիմա բենդ ունեմ, համերգներով ենք հանդես գալիս: Ունեմ նաև նոր երգ, որը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Տեսահոլովակ կնկարահանեմ ու նոր ոճ կբերեմ հայկական շոու բիզնես:
«Այդպիսի համերգ նախկինում չէր եղել».Հունան Համբարյան
Երբ խոսում եմ այդ համերգի մասին, չեմ կարող չնշել այն մեծ հնարավորության ու պատասխանատվության մասին, որը մեզ տրվեց: Ճիշտ է՝ նախապատրաստական փորձերը երկար էին տևում, բայց հոգնածություն չէինք զգում. չէ՞ որ օրեր հետո Իէն Գիլանի հետ էինք հանդիպելու: Այդպիսի համերգ նախկինում չէր եղել և, կարծում եմ, չի լինի այլևս: Համերգի օրն այնքան էլ լարված չէի, զգում էի, որ եթե լարվեմ, կխանգարի ինձ: Կենտրոնացել էի միայն ելույթիս ու շոուի վրա: Հիշում եմ` Ռայան ասում էր՝ տեսնես ինչպես ելույթ կունենաք, տեսնես ամեն ինչ ինչպես կդասավորվի:
Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
14:23 21.08.2025
Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է ՍպերցյանովԻնչպես հայտնում է Metaratings.ru-ն, ՊՍՎ-ի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, եթե մարզչական շտաբը ցուցաբերի կոնկրետ հետաքրքրություն և հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ։ Աղբյուրի տվյալներով՝ թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Բոսը ներկա պահին պատրաստ չէ հրավիրել Սպերցյանին, քանի որ թիմի ուժեղացման համար դիտարկում է այլ տարբերակներ։ Այնուամենայնիվ, հավանական է, […] ...
14:15 21.08.2025
Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օգոստոսի 13-ին կատարած գիշերային շրջայցերի ընթացքում Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում նկատել են փայտանյութով և խողովակներով բարձված «Զիլ-131» մակնիշի բեռնատար։ 43-ամյա վարորդը բեռի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ նրա՝ փայտանյութը բերել էր անտառից։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը հաճարենի ու թխկենի է։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի […] ...
14:07 21.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ըԲացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6-ական դեպք՝ […] ...
14:00 21.08.2025
«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Arménie Football-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ակումբը չի արձագանքել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնի» առաջարկին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 14 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով […] ...
13:53 21.08.2025
Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ ՓաշինյանԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն ամեն օր աճում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են: Եվ ես համոզված եմ, որ […] ...
13:40 21.08.2025
Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ անարդար է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստներին։ Նա կարծում է, որ երիտասարդ սերունդը բավարար գիտելիքներ չունի անցյալի լեգենդների մասին և հաշվի չի առնում նրանց ժամանակի խաղային պայմանները։ «Երիտասարդ սերունդը քիչ բան գիտի Պելեի, Էյսեբիոյի, Բեկենբաուերի մասին և նրանց ֆուտբոլը համեմատում է այսօրվա […] ...