Այս պահին միանվագ օգնության եղանակով են տրվել, իսկ թե որքանով բազմակի կդառնա աջակցությունը, կախված է ժամանակից. էկոնոմիկայի նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Այս պահին միանվագ օգնության եղանակով են տրվել, իսկ թե որքանով բազմակի կդառնա աջակցությունը, կախված է ժամանակից. էկոնոմիկայի նախարար

13:28 03.04.2020

Կառավարությունը հարցում է կատարել այն տնտեսվարողների շրջանում, որոնք մարտ ամսից սահմանափակել են գործունեության ծավալները. այս մասին մանրամասներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ:

«1200 կազմակերպություն է մասնակցել հարցման պատասխանին, զգալի են ծավալները, որ կրճատվել են, դեռևս շուտ է գնահատական տալ, կախված է նրանից, թե որքան արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Այդ պահից սկսած, երբ հանրության համաձայնությամբ կգանք եզրակացության, որ կարող ենք կազմակերպություններին բնականոն կյանք վերադարձնել, գործարկելու ենք նոր գործիքներ, հուսով ենք, որ դրանց շնորհիվ վերականգնումը արագ կլինի, բնականաբար, կորուստները լինելու են էական, բոլորս պետք է հատկապես մտահոգված լինենք, որ հնարավորինս քիչ առողջական վնասներ կրի հասարակությունը»,- ներկայացրել է Խաչատրյանը:

Հարցին՝ կառավարությունը ունի՞ ֆինանսական միջոցներ աջակցելու համար, նախարարը պատասխանել է, որ յուրաքանչյուր իրավիճակին համապատասխան քննարկվում ու տրվում են լուծումներ: Այս պահին եղածը միանվագ օգնության եղանակով են տրվել, իսկ թե որքանով բազմակի կդառնա աջակցությունը, կախված է ժամանակից:

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչ պետք է անեն այն տնտեսվարողները, ովքեր տարածքներ են վարձակալել ու գործունեության դադարեցման պատճառով չեն կարողանում վարձակալական գումարները վճարել, նախարարը պատասխանել է.

«Արտակարգ իրավիճակ է բոլորի համար, մենք հասկանում ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ լավ են հասկանում իրավիճակը, և համաձայնությունը կլինի այն հատվածում, որ փոխադարձաբար հասկանան կորուստները, կառավարությունը շատ չի կարող միջամտել: Մի դեպքում՝ փոքր խանութի տարածք է վարձով տրված, մի դեպքում՝ վարսահարդարման կետ, մենք կարծում ենք, որ երկու կողմը պետք է համաձայնության գա նվազագույն կորուստներով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

17:21 05.07.2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

17:10 05.07.2025

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

BACK_TO_TOP