17:10 08.04.2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են:
Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Տաշիրի, Դիլիջանի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության, զինկոմիսարիատի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի մասնաճյուղի շենքերը, Գավառի կենտրոնական հրապարակը, Դիլիջանի մշակույթի պալատը, Վաղարշապատի ծննդատունը, մարզային 16 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:
Ախտահանման աշխատանքներ են իրականացվել նաև Վանաձորի, Գորիսի և Կապանի շուկաներում, Գյումրիի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարներում և 50 խանութներում, Մասիսի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, 16 բազմաբնակարան բնակելի շենքերում, 55 բանկային և վարկային կազմակերպություններում:
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...