Ճիշտ չէ, երբ նույն դրույքով աշխատող ուսուցիչն ավելի շատ է վաստակում Երևանում, քան մարզում. Լևոն Մկրտչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

Ճիշտ չէ, երբ նույն դրույքով աշխատող ուսուցիչն ավելի շատ է վաստակում Երևանում, քան մարզում. Լևոն Մկրտչյան

13:29 22.12.2017

«Բյուրակն» կրթահամալիրում մեկնարկել է «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային սեմինարը: Այն նվիրված է դպրոցի նախկին տնօրեն Սպարտակ Մկրտչյանի մահվան առաջին տարելիցին: Գիտաժողովի բացմանը ներկա է եղել նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ քանի որ Սպարտակ Մկրտչյանը, ի դեմս այդ դպրոցի, կարողացել էր տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ ձևավորել այդպիսի կրթական միջավայր, ինքը հարկ է համարում խոսել նախ և առաջ կրթական համակարգի առաքելության մասին: Մեր կրթական համակարգի կարևոր առավելություններից մեկը նախարարը համարեց  դրա ամբողջականությունը:

«Այսինքն՝ մենք ունենք մանկապարտեզից մինչև ակադեմիկոս անընդհատ շղթա»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով՝ դա հաճախ են նմանեցնում ժամացույցի.

« Մեր կրթական ժամացույցն աշխատում է, կարող է՝ ինչ-որ տեղ հետ է ընկնում, առաջ է ընկնում, բայց այն, որ աշխատում է, հստակ է»:

Քանի որ այն ժողովուրդները, որոնք կարևորում են ուսուցչի դերը, մեծ հաջողություններ են գրանցում, ԿԳՆ-ում մշակում են «Ուսուցիչ» պայմանական վերնագիր ունեցող ծրագիրը.

«Դրանով պետք է վերադարձնենք մեր ուսուցիչների մասնագիտական հպարտությունը, բարձրացնենք սոցիալական դրությունը և ապահովենք, որ կարողանան իրենց որակները բարձրացնել և աշխատել այդ ուղղությամբ»:

Նախարարի խոսքով՝ այդ ամենն իրագործելու համար առաջին հերթին հավասարություն է պետք դնել. անարդար է, երբ Երևանում նույն դրույքով աշխատող ուսուցիչն ավելի շատ է վաստակում, քան մարզում աշխատողը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:10 20.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

10:05 20.08.2025

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

10:00 20.08.2025

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

BACK_TO_TOP