«Հեռուստադպրոց»՝ էթնիկ փոքրամասնությունների համար․ Aliq Media – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

«Հեռուստադպրոց»՝ էթնիկ փոքրամասնությունների համար․ Aliq Media

13:19 13.04.2020

Վրաստանում ապրիլի 13-ից եթեր կհեռարձակվեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ աշակերտների համար մայրենի լեզվով նախատեսված «Հեռուստադպրոցի» դասերը,- գրում է Aliq Media-ն։

Ազգային փոքրամասնությունների լեզուներով (հայերեն և ադրբեջաներեն) կանցկացվեն «Մաթեմատիկա», «Բնություն», «Կենսաբանություն», ինչպես նաև «Հայոց լեզու» և «Ադրբեջաներեն լեզու» առարկաների դասեր:

Վրաստանի կրթության նախարարության տեղեկությամբ՝ հեռուստադասերը նախատեսված կլինեն բոլոր դասարանների աշակերտների համար: Հատկանշական է նաև, որ դիմորդների համար կանցկացվեն ընդհանուր ունակությունների դասընթացներ (բուհ ընդունելության քննության առարկան):

«Հեռուստադպրոցը» գործում է մարտի 30-ից, հեռարձակվում է «Առաջին ալիք-կրթություն» (նախկին Երկրորդ ալիք) ալիքով:

Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս բոլոր աշակերտներին հետաքրքիր դասեր լսել փորձառու ուսուցիչներից:

Վրաստանում կրթությունը հեռավար ռեժիմի է անցել երկրում կորոնավիրուսի տարածումից հետո: Կրթության նախարարության մշակած մոդելի համաձայն՝ եթեր է հեռարձակվում «Հեռուստադպրոցը», դպրոցական ծրագիրն աշակերտներն ուսումնասիրում են նաև ուսուցիչների հետ առցանց միացումների միջոցով:

Հատկանշական է՝ Տնտեսական զարգացման և համագործակցության միջազգային կազմակերպությունը (The Organisation for Economic Co-operation and Development – OECD) Վրաստանի հեռավար կրթական մոդելը աշխարհում լավագույնների թվին է դասել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP