16:52 15.04.2020
Հայաստանի շուրջ 200 քաղաքացիներ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ գիշերում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում։ Նրանց չի հաջողվում հայրենիք վերադառնալ դեպի Հայաստան չվերթների չեղարկման պատճառով։
Դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել Անդրանիկ Առաքելյանը։
«Մի ինքնաթիռով բոլորս կարող ենք վերադառնալ մեր տներ։ Մոսկվան բոլոր կողմերից փակ է՝ ո՛չ մենք կարող ենք դուրս գնալ, ո՛չ մեզ մոտ կարող է մարդ գալ։ Աշխատանքները բոլոր տեղերում կանգնեցրել են, ասում են՝ գնացեք ձեր հայրենիք։ Օդանավակայանում սպասողները մոտ 120-ն են, դրան էլ, եթե գումարենք դեսպանատան հյուրատներում ապրողներին, 200-ից ավելին կլինենք։ Մարդիկ 7-8 օր է, ինչ այստեղ են»,- հայտնեց Անդրանիկը։
Անդրանիկի խոսքերով՝ օդանավակայանում իրենց չեն նեղացնում, թույլատրում են, որ ժամանակավորապես գտնվեն այնտեղ:
«Դեսպանատունը ոչ մի նորմալ բան չի ասում: Ասում է՝ ես ձեզ համար կարող եմ գործ, մնալու տեղ գտնել, բայց ի՞նչ գործ, ի՞նչ մնալու տեղ գտնի, մենք մեր մնալու, աշխատելու տեղերը թողել, եկել ենք, որ գնանք մեր երկիր։ Ռուսաստանն ասում է՝ քո երկիրը թող ինքնաթիռ ուղարկի, մենք ձեզ կճանապարհենք ձեր երկիր։ Ռուսաստանը թողել է իր օդանավակայանում մնանք, ավիատոմս էլ չունեք, բայց համաձայն ենք, մենք տոմս կգնենք, ինչ գին էլ լինի, պատրաստ ենք վճարել։ Հնարավոր է՝ մի երկու օրից օդանավակայանից էլ դուրս հանեն մեզ, այսքան մարդ ո՞ւր գնա, այսքանս մի գերդաստան ենք»,- ասաց Անդրանիկը։
Անդրանիկ Առաքելյանը հայտնեց նաև, որ օդանավակայանում գտնվողների առողջական վիճակը լավ է, ջերմություն ունեցողներ չկան։
«Բոլորս էլ առողջ ենք, փառք Աստծո, առայժմ այդպես է, բայց եթե Աստված չանի, այսպես շարունակվեց, այլ կլինի, քանի որ այստեղ օր օրի մարդկանց հոսքը մեծանում է»,- նշեց Անդրանիկը։
Անդրանիկի խոսքերով՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից բոլոր թռիչքները երկրի ներսում գործում են, իսկ հայրենիք վերադառնալ ցանկացողները միայն իրենք են։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...