18:18 16.04.2020
Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց Բելառուսում մտադիր են համաներմամբ ազատ արձակել։ Սրա վերաբերյալ քննարկման ժամանակ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական սկանդալային հայտարարությունն է արել։
Նախագահական աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ նա մատնանշել է, որ ծխախոտ օգտագործողներն ու թմրամոլները խոցելի խումբ են և կարող են ծանր տանել, նույնիսկ մահանալ կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։
«Թմրամոլների ու ծխողների համար սա լավ դաս էր։ Մենք դա տեսնում ենք թոքաբորբի ծանր դեպքերի դիտարկման արդյունքում։ Թոքաբորբ, որ դեռ մի բան էլ ծանրացել է կորոնավիրուսի պատճառով։ Սա լավ դաս է, որ մտածեն այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել սեփական կյանքը, այսպես կոչված, պանդեմիայից հետո»,- ասել է Լուկաշենկոն։
Այսօրվա դրությամբ Բելառուսում կորոնավիրուսի ավելի քան 4 հազար վարակակիր կա: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թիվը հատել է 40-ի սահմանը։
Չնայած այս ամենին՝ երկրի նախագահը շարունակում է մատների արանքով նայել կորոնավիրուսային համավարակին:
09:00 08.05.2025
NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...
08:50 08.05.2025
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՀյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...
08:38 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:28 08.05.2025
Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելուՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...
08:18 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:08 08.05.2025
Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցումՄայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել […] ...