19:48 25.04.2020
Էկվադորի բնակիչներից մեկը արթնացել է մեկ ամիս անց՝ այն բանից հետո, երբ բժիշկները հայտարարել էին, որ նա մահացել է: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
74-ամյա Ալբա Գրանդայի առողջական վիճակը վատացել էր մարտի 27-ին: Նրա ջերմությունը բարձրացել էր՝ հասնելով 42 աստիճանի: Կնոջ մոտ սկսվել էին շնչառական խնդիրներ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ընկել է կոմայի մեջ: Նույն օրը երեկոյան բժիշկները կնոջ հարազատներին հայտնել էին, որ նա մահացել է:
Իրականում բժիշկները շփոթել էին հիվանդների անունները, և կնոջ հարազատներին տվել էին մեկ այլ մահացած հիվանդի մարմին, մինչդեռ Ալբան մնացել է հիվանդանոցում առանց գիտակցության:
Գրանդայի հարազատները գրեթե մեկ ամիս անցկացրել են անհայտի մոխրի հետ՝ սպասելով, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ավարտին հողին կհանձնեն կնոջ մասունքները: Ապրիլի 24-ին Գրանդան ուշքի է եկել և բուժաշխատողներին հայտնել է իր անունն ու հեռախոսի համարը, որ վերջիններս կապ հաստատեն իր քրոջ հետ: Ներկայում Գրանդայի վիճակը լավ է: Նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Բժիշկները ներողություն են Գրանդայի հարազատներից՝ ընդունելով իրենց սխալը:
Գրանդայի հարազատները մտադիր են դատական հայց ներկայացնել հիվանդանոցի դեմ ՝ թաղման ծառայությունների և դիակիզման ծախսերի փոխհատուցման համար: Նրանք ակնկալում են ստանալ մոտ երկու հազար դոլարի փոխհատուցում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...