Ամստերդամի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Ամստերդամի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:50 25.04.2020

Ամստերդամում Արևմտյան Եվրոպայի աﬔնահին՝ «Հայ Առաքելական Սուրբ Հոգի» եկեղեցու պատին տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ապրիլի 24-ին նախատեսված ավանդական արարողությունն այս տարի համավարակի պատճաով չեղարկվել էր, սակայն երեկ, տեղի ոստիկանության հետ համաձայնությամբ, սահմանափակ  մասնակիցներով արարողություն անցկացվել է։

«Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր բարեկամները հղում են հայ ժողովրդին իրենց տներից և ոգեկոչում են ու իրենց աջակցությունը և համերաշխությունը հայտնում։ Սա, իհարկե, կարևոր հանգրվան է, որին Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները ձգտել են տասնամյակներ, և Ամստերդամի կենտրոնում այս խաչքարի առկայությունն այստեղ ևս այդ պայքարի ու այդ պայքարում հաջողության առհավատչյան է»,- ասել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Ապրիլի 24-ի նախօրեին կոչ է արվել հայ համայնքին, որ հետևեն սահմանափակումների հրահանգներին, որպեսզի կորոնավիրուսի համավարակը տարածում չգտնի և հետևեն աշխարհում հայրենակիցների օրինակին ու մնան տանը՝ տանից մասնակից դառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով կազմակերպվող միջոցառումներին։

«Սակայն Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներն ու Ամստերդամի քաղաքապետարանի անդամները ընդառաջեցին և կազմակերպվեց փոքր արարողություն»,- ասել է Ամստերդաﬕ «Սբ. Գրիգոր Նարեկացի» հիﬓադրաﬕ նախագահ Վահան Ավագյանը։

Նիդերլանդների խորհրդարանի «Քրիստոնեական միություն» խմբակցության անդամ Ջոել Ֆորդևինդն էլ ուրախությամբ տեղեկացրել է, որ իրենց կուսակցության առաջարկով և իրենց խորհրդարանի որոշմամբ՝ այս ամռանը Երևանում կբացվի Նիդերլանդների դեսպանոթյուն։

«Շատ հաճելի է այսօր, չնայած կորոնավիրուսի համավարակին և ընդունված սահմանափակուﬓերին, գտնվել այստեղ և իմ խմբակցության անունից հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեծ ափսոսաքով պիտի նշեմ, որ ապրիլի 24-ին նախատեսված Նիդերլանդների կառավարական պատվիրակության այցը Երևան, կրթության նախարարի գլխավորությամբ, չեղարկվեց հասկանալի պատճառներով: Մյուս կողﬕց՝ ﬔծ գոհունակությամբ կուզենայի նշել, որ ﬔր կուսակցության առաջարկով, ﬔր խորհրդարանի որոշմամբ, այս ամռանը Երևանում կբացվի Նիդերլանդների դեսպանոթյուն: Վստահ եմ, որ դա կնպաստի ﬔր երկրների և ժողովուրդների ﬕջև կապերի ամրապնդմանը: Բայց այսօր ﬔնք ներկա ենք այստեղ և հայ համայնքի հետ ﬕասին ﬔր տուրքն ենք մատուցոմ Օսմանյան կայսրությունում 105 տարի առաջ ﬔկ ﬕլիոնից ավելի հայ զոհերի հիշատակին»,- ասել է Ջոել Ֆորդևինդը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP