Ամենաշատն ո՞ւմ չեն սիրում ֆուտբոլային աշխարհում. «չսիրվածների» ցուցակը՝ ըստ FourFourTwo-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Ամենաշատն ո՞ւմ չեն սիրում ֆուտբոլային աշխարհում. «չսիրվածների» ցուցակը՝ ըստ FourFourTwo-ի

11:44 28.04.2020

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը գլխավորել է ամենաչսիրված ֆուտբոլային անհատականությունների վարկանիշը՝ ըստ FourFourTwo-ի: Հիշեցնենք, որ Բլատերը հեռացվել է պաշտոնից կոռուպցիոն սկանդալի պատճառով: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով հայտնի է իր սուր լեզվով, և ում ֆուտբոլային աշխարհն անվանում է «յուրահատուկ», երկրորդ տեղում է, իսկ Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Հարալդ Շումախերը եզրափակում է առաջատարների եռյակը: Շումախերն էլ հայտնի դարձավ նրանով, որ դաժանորեն վնասեց Ֆրանսիայի հավաքականի խաղացող Պատրիկ Բատիստոնի պարանոցը՝ 1982 թվականի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է աղյուսակի 6-րդ տեղը, «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին եզրափակել է տասնյակը: 13-րդ տեղում Դիեգո Մարադոնան է, 25-րդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը եզրափակում է «չսիրվածների» 3-րդ տասնյակը: Ցուցակում ընդգրկված է նաև Սիլվիո Բեռլուսկոնին: Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին «Միլանի» նախկին սեփականատերն էր:

Թոփ 30 չսիրված ֆուտբոլային անհատականություններն՝ ըստ FourFourTwo-ի ՝

  1. Յոզեֆ Բլատեր
  2. Ժոզե Մոուրինյո
  3. Հարալդ Շումախեր
  4. Միշել Պլատինի
  5. Ռիչարդ Քեյզ (անգլիացի մեկնաբան)
  6. Կրիշտիանու Ռոնալդու
  7. Լուչիանո Մոջին
  8. Էլ-Հաջի Դիուֆ
  9. Փիթ Վինկելման
  10. Ջոն Թերի
  11. Բեռնար Տապի
  12. Կարլ Օիստոն
  13. Դիեգո Մարադոնա
  14. Ջո Բարտոն
  15. Քեն Բեյթս
  16. Լուիս Սուարես
  17. Մայք Էշլին
  18. Դիեգո Կոստա
  19. Էշլի Քոուլ
  20. Պաոլո Դի Կանիո
  21. Անդոնի Գոյկոեչա
  22. Գրեհեմ Սունիս
  23. Ռիչարդ Սկադամոր
  24. Քևին Մուսկատ
  25. Ռոման Աբրամովիչ
  26. Դենիս Ուայզ
  27. Սիլվիո Բեռլուսկոնի
  28. Ջո Կիններ
  29. Մայք Դին
  30. Ալեքս Ֆերգյուսոն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP