Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+28.09 oC

Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի հետ

13:55 28.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած՝ «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում անցյալ տարի նախագահական նստավայրում անցկացվեց հայկական ռոմանսի երեկո: Այդ օրն ունկնդիրը մասնակից դարձավ անմոռանալի մի երեկոյի, որի ինքնատիպ զարդն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր և երեք «Գրան պրի»-ների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի կատարումներն էին:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մշակութային կյանքը շատ այլ ոլորտների նման հարկադրված դադարի մեջ է: Սակայն տանը մեկուսացած լինելով հանդերձ՝ արվեստագետը չի կարող փակվել ինքն իր մեջ, առավել ևս՝ չստեղծագործել: Այդ մասին երգչուհին հավաստիացրել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռավար զրույցում՝ նշելով, որ տանը մնալով էլ շարունակում է երգել: Ճիշտ է, այս դեպքում խոսքը համերգային բեմի կամ բազմահազարանոց դահլիճի մասին չէ, սակայն կյանքը շարունակվում է:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է Անահիտ Մխիթարյանի ծրագրերով, որոնք, ինչպես շատ արվեստագետների պարագայում, ժամանակավորապես առկախված են: Նախագահը քաջալերել է երգչուհուն՝ շարունակել ստեղծագործել, նշելով, որ նրա ստեղծագործական գործունեությունը շարունակում է պահանջարկված մնալ արվեստասերների շրջանում, և ժամանակավոր դադարը չի նշանակում հանդիսատես-արվեստագետ կապի ընդհատում: Նախագահը և երգչուհին խոսել են նաև ստեղծված իրավիճակում առցանց «համերգ»-ի հնարավորության մասին:

Ակնկալվում է, որ ապագայում նույնպես «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում համագործակցությունը երգչուհու հետ կշարունակվի:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

11:00 21.08.2025

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

10:55 21.08.2025

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական ​​բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

10:50 21.08.2025

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետո

10:40 21.08.2025

Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետո

Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

10:30 21.08.2025

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

Որոշ եվրոպական երկրներ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերի միջև տեղի ունեցած քննարկումներին։ Հրատարակության տվյալներով՝ եվրոպացիները ցանկանում են, որ ամերիկյան F-35 կործանիչները տեղակայվեն Ռումինիայի ռազմաօդային բազայում։ Նրանք նաև ցանկանում են, որ Վաշինգտոնը երաշխավորի, որ Ուկրաինան […] ...

BACK_TO_TOP