09:05 29.04.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել Թբիլիսիի և Կիևի հարաբերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ՝ Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակման պատճառով։ Նախագահի հայտարարությունը հրապարակել է նախագահի պաշտոնական կայքում։
«Վրաստանը և Ուկրաինան հանդիսանում են սերտ ռազմավարական գործընկերներ։ Մեր համագործակցությունը հիմնված է ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և մեր համատեղ շահերի ու ձգտումների նկատմամբ հարգանքի վրա։ Չնայած դրան՝ մեր գործընկեր-երկիրը քաղաքական բարձր պաշտոնում դիտարկում է թեկնածուի, որը մեղավոր է ճանաչված Վրաստանում բոլոր երեք դատական ատյանների կողմից»,-աս-ված է Զուրբիշվիլիի ուղերձում։
Նա ընդգծել է, որ գիտակցում է այլ պետության ներքին գործերին և կադրային քաղաքականությանը միջամտելու անթույլատրելիությունը, սակայն Սաակաշվիլիի նշանակումը համարում է անթույլատրելի և անհասկանալի։
«Նաև չեմ կարողանում պատկերացնել, թե մեկ մարդը որքան կարևոր կարող է լինել, որպեսզի Ուկրաինան կշեռքի նժարի վրա դնի մեր տևական միջպետական հարաբերությունները, արհամարհի մեր ինստիտուտներն ու վիրավորի մեր հասարակությանը»,-ընդգծել է Վրաստանի առաջնորդը։
Նա ափսոսանք է հայտնել, որ ստեղծված իրավիճակն արդեն հանգեցրել է երկրների միջև վստահության բացակայության։
20:14 13.05.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետՄայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են […] ...
20:07 13.05.2025
Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպումՄադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...
19:52 13.05.2025
Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մասնակցել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Մենք բոլորս պլանավորում ենք նախագահ Թրամփի այնտեղ լինելը։ Մենք պետք է լիովին ակնկալենք, որ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կլինի Հաագայում»,-ասել է նա: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 24-25-ը […] ...
19:43 13.05.2025
The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան ԱրաբիայումՍիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մայիսի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության իր աղբյուրի՝ Էր Ռիադն առաջարկել է Թրամփի և ալ-Շարաայի միջև «45 րոպեանոց հանդիպում» անցկացնել։ Նա պնդում է, որ […] ...
19:33 13.05.2025
Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել է Բելառուսի թիմին։ Մեր թիմն ընտրական երկրորդ խմբում է, որտեղ ընդգրկված են նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Սան Մարինոյի հավաքականները։ ...