08:38 12.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է իր ճեպազրույցը Սպիտակ տանը՝ կորոնավիրուսին առնչվող իրավիճակի վերաբերյալ լրագրողների հետ ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ԱՄՆ-ն իրականացրել է ավելի մեծ թվով թեստեր, քան մյուս երկրները։ Դրանից հետո CBS-ի աշխատակցուհին Թրամփին հարցրել է, թե ինչո՞ւ է նա միշտ շեշտադրում անում անցկացված թեստերի թվով այլ երկրների հետ ԱՄՆ-ի մրցակցության վրա՝ փոխանակ երկրի ներսում մահացության թվի վրա ուշադրություն դարձնելուն։ Թրամփը կտրուկ է արձագանքել՝ խորհուրդ տալով այդ մասին հարցնել Չինաստանին։
Նա հարցն անվանել է զզվելի, ինչը վրդովեցրել է լրագրողուհուն։
Տեղի ԶԼՄ-ները նկատել են, որ Թրամփն այդպես է պատասխանել ասիական ծագումով լրագրողուհուն։
Թրամփն անմիջապես անցել է այլ հարցի պատասխանելուն՝ միացնելով CNN-ի թղթակցի բարձրախոսը։ Վերջինս լռել է, իսկ երբ Թրամփն այլ բարձրախոս է միացրել, նա կրկին փորձել է հարց ուղղել, ինչը զայրացրել է նախագահին։
Թրամփը հրաժեշտ է տվել ներկաներին ու հեռացել։
Նշենք, որ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 80 հազարը։
12:32 15.05.2025
Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
12:19 15.05.2025
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ ...
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...