11:40 13.05.2020
Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի՝ մարզադաշտ դուրս գալը կարող է հետաձգվել: Ադամյանը, որը վնասվածք ուներ, կարող է բաց թողնել իր թիմի առաջիկա հանդիպումները: Այս մասին տեղեկացրել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Նշվում է, մասնավորապես, որ «Հերտայի» դեմ մայիսի 16-ին կայանալիք խաղին Ադամյանի մասնակցությունը մեծ հարցականի տակ է:
Վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել փետրվարի սկզբին՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։ Նա փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ինքն էր փոխարինվել վնասվածքի պատճառով։ Նա կոճի շրջանում կրկնակի պատռվածք ուներ։ Այնուհետև, որոշում էր կայացվել դիմել վիրահատական միջամտության, որից հետո Ադամյանը հայտարարել էր, որ դժվար թե այս մրցաշրջանում կարողանա նորից խաղադաշտ դուրս գալ, բայց կորոնավիրուսով պայմանավորված դադարն օգնեց ֆուտբոլիստին ժամանակ շահել ու հասցնել նաև մարզումներ կատարել:
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...
10:40 21.08.2025
Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետոԵվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...
10:30 21.08.2025
The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիքՈրոշ եվրոպական երկրներ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերի միջև տեղի ունեցած քննարկումներին։ Հրատարակության տվյալներով՝ եվրոպացիները ցանկանում են, որ ամերիկյան F-35 կործանիչները տեղակայվեն Ռումինիայի ռազմաօդային բազայում։ Նրանք նաև ցանկանում են, որ Վաշինգտոնը երաշխավորի, որ Ուկրաինան […] ...
10:25 21.08.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրաՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա՝ Գազայի հատվածի վարչական կենտրոնի գրավման ռազմական գործողության մեկնարկի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում: «Մենք կոչ ենք անում միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ բնաջնջման պատերազմը», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը շեշտել […] ...