08:31 14.05.2020
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախընտրական մրցապայքարում 5 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընտրողների համազգային աջակցության վարկանիշին (SSRS)։
Բայդենը մեծ ժողովրդականություն է վայելում կանանց, սևամորթների և 45-ից բարձր տարիքի բնակիչների մոտ։
Հետազոտության տվյալներով՝ հարցվածների 51 տոկոսն աջակցել է Բայդենին, մինչդեռ նախապատվությունը Թրամփին է տվել ընտրողների 46 տոկոսը։ Թրամփին հավանություն են տալիս տղամարդիկ, բացի այդ, սպիտակամորթ զանգվածն ու երիտասարդները։
Մրցակցի հանդեպ ԱՄՆ նախագահի գլխավոր առավելությունն ընտրողներն անվանել են տնտեսական իրավասությունները (54 տոկոս)։ Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում պատասխանողները նախապատվություն են տվել մրցակցին՝ 51 տոկոս։
Թրամփի վերաբերյալ բացասական արտահայտվողների ընդհանուր թիվը կազմել է 55 տոկոս, Ջո Բայդենի դեպքում՝ 46 տոկոս։
ԱՄՆ 46-րդ նախագահի ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...
21:33 15.05.2025
Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա ԵղեգնաձորումՄայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...