Այժմ ինձ նորմալ եմ զգում. Վարազդատ Հարոյանն՝ իր վիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+26.09 oC

Այժմ ինձ նորմալ եմ զգում. Վարազդատ Հարոյանն՝ իր վիճակի մասին

10:42 18.05.2020

Ռուսական «Ուրալ» ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է իր մարզավիճակը վնասվածքից հետո, ինչպես նաև հերքել տեղեկությունը, որ «Ուրալի» խաղացողներն աշխատավարձ չեն ստացել: Հաղորդվում էր, որ 140 միլիոն ռուբլու փոխարեն, որոնք ենթադրաբար պետք է հատկացվեին Սվերդլովսկի շրջանի բյուջեից, Ուրալը ստացել է ընդամենը 10 միլիոն, և այդ պատճառով ակումբի նախագահը, իբր, կրճատել է խաղացողների աշխատավարձը.

«Վնասվածքի պատճառով երկար դադարից հետո այժմ ես նորմալ եմ զգում, անհամբերությամբ սպասում եմ մարզումների մեկնարկին, որպեսզի արագ մարզվենք և օգնեմ թիմին: Ֆիզիկական վիճակի մասին խոսելը դեռ վաղ է, ամեն ինչ կախված կլինի մարզումներից, բայց հուսով եմ, որ կվերադառնամ «Շիննիկի» հետ Ռուսաստանի գավաթի խաղին: Ինչ վերաբերում է  խոսակցություններին, որ «Ուրալում» ֆուտբոլիստները վարձատրություն չեն ստանում, ապա նման բան չկա, դրա հետ կապված որևէ խնդիր չկա, այնպես որ, հիմա իմ բոլոր մտքերը խաղադաշտ վերադառնալու մասին են»,- Հարոյանին մեջբերում է Sport24-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոտնակում

09:43 21.08.2025

Հրդեհ ավտոտնակում

Օգոստոսի 20-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:37 21.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերը

09:30 21.08.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին քննադատել է Արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու ծրագրերը։ «Մեծ Բրիտանիան դատապարտում է Պլանավորման մարմնի Իսրայելի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի որոշումը՝ E-1 բնակավայրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։ Եթե այն իրականացվի, այն կբաժանի Պաղեստինի պետությունը երկու մասի, ինչը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և […] ...

Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումը

09:20 21.08.2025

Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ենթադրել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական մանրամասները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերը, ընդհանուր առմամբ, կհամաձայնեցվեն մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Չորեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ գործարքի հիմնական մանրամասները կավարտվեն Պուտինի և Զելենսկու հանդիպումից առաջ, Վենսը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 21.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

09:00 21.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...

BACK_TO_TOP