ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների ստորագրած փաստաթղթից մանրամասներ են հայտնի դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների ստորագրած փաստաթղթից մանրամասներ են հայտնի դարձել

13:20 12.06.2018

CNN-ը մանրամասներ է հրապարակել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների  կողմից ստորագրված համատեղ փաստաթղթից:  Ըստ այդմ՝ երկու երկրները պատրաստ են նոր հարաբերությունների մեկնարկին ու խաղաղության հաստատմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցներին թույլատրել էր լուսանկարել փաստաթուղթը:

«ԱՄՆ նախագահը և Հյուսիսային Կորեայի ղեկավարը իրականացրել են մտքերի՝ մանրամասն, խոր և անկեղծ փոխանակում՝ երկու երկրների միջև նոր հարաբերությունների ստեղծման և Կորեական թերակղզում տևական ու հաստատուն խաղաղության հաստատման վերաբերյալ»,- գրված է փաստաթղթում:

Փաստաթղթում խոսվում է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման ուղղությամբ արվելիք աշխատանքի մասին: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել նաև՝ 1950-53 թթ. Կորեական պատերազմի ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու հարցի շուրջ:

Դոնալդ Թրամփը համատեղ ստորագրված փաստաթուղթը բնորոշել է որպես «կարևոր, համապարփակ և մանրամասն», որով «լայնամասշտաբ ու վտանգավոր» հարց կարող է լուծվել:

Հյուսիսային Կորեայի նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին պատմական հանդիպման համար ու հայտարարել, որ որոշվել է «անցյալը թողնել հետևում»: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ աշխարհն այսուհետ «մեծ փոփոխությունների ականատես է լինելու»:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների պատմական հանդիպումը կայացել է Սինգապուրում: Սա Կորեական պատերազմի տարիներից հետո երկու երկրների ղեկավարների միջև կայացած առաջին պատմական հանդիպումն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

16:12 19.07.2025

Հայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը հուլիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 26-ամյա երիտասարդի, որը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ճապոնիան ուսումնասիրում է 2011 թվականի վթարից հետո իր առաջին ատոմակայանի կառուցման հնարավորությունը

15:57 19.07.2025

Ճապոնիան ուսումնասիրում է 2011 թվականի վթարից հետո իր առաջին ատոմակայանի կառուցման հնարավորությունը

Ճապոնիայի «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» (KEPCO) քննարկում է Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում երկրաբանական հետազոտությունների վերսկսման հարցը՝ նախապատրաստվելով 1-ին էներգաբլոկի վերականգնմանը, որը կլինի Ճապոնիայում 2011 թվականի Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո ատոմակայան կառուցվելու առաջին դեպքը։ «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» 2010-2011 թվականներին Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում 1-ին էներգաբլոկի վերականգնման համար երկրաբանական հետազոտություններ էր անցկացնում, սակայն Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո դադարեցրել […] ...

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

15:40 19.07.2025

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10:00-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […] ...

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր

15:25 19.07.2025

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս պահին ջրազրկված են […] ...

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

15:11 19.07.2025

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը: Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդր Ուսիկի […] ...

SHANTNEWS

15:00 19.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP