Ռուսաստանի Պրեմիեր լիգայում սանիտարական նորմերը խախտելու համար տուգանքները միլիոնների կհասնեն. Նոբել Առուստամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+28.09 oC

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում սանիտարական նորմերը խախտելու համար տուգանքները միլիոնների կհասնեն. Նոբել Առուստամյան

11:39 20.05.2020

Ռուսաստանի առաջնությունում բժշկական կանոնադրությունը խախտելու համար Պրեմիեր լիգայի ակումբներին սպասվում են տուգանքներ՝ սկսած 1 միլիոն ռուբլուց։ Այս մասին «Match TV»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը գրել է իր Telegram-ում։

Մայիսի 15-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն ՌՊԼ-ի մրցաշրջանն ավարտին հասցնելու որոշում էր կայացրել։ Մնացած 8 տուրերը կանցկացվեն հունիսի 21-ից հուլիսի 22-ը։ Ակումբները, սկսելով առաջնության վերսկսման պատրաստությունը, խաղացողներին ու մարզիչներին թեստավորում են։ Առուստամյանը նշել է, որ ֆուտբոլիստները, իրենց թիմերին միանալով, լուրջ հսկողության տակ են գտնվում, իսկ կորոնավիրուսի համար թեստավորվելու են գրեթե ամեն շաբաթ։ Առուստամյանն ասել է, որ որոշ թիմերի խաղացողների մոտ COVID-19-ի հայտնաբերումը հարցականի տակ չի դնի ՌՊԼ-ի վերսկսումը։ Նա օրինակ է բերել Եվրոպան, որտեղ ևս ակումբները թեստավորում են անցկացնում։

«Ա սերիայի թիմերի՝ մարզումներին վերադառնալու հայտարարությունից հետո արդեն վարակվածներ ի հայտ եկան «Ֆիորենտինայում», «Պարմայում» ու այլ թիմերում։ Խաղացողները կամ մենեջերները գնում են բուժվելու կամ ինքնամեկուսացվում են, բայց դա մրցաշրջանի խափանում չի ենթադրում»,- ասել  է մեկնաբանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

10:55 21.08.2025

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական ​​բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

10:50 21.08.2025

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետո

10:40 21.08.2025

Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետո

Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

10:30 21.08.2025

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

Որոշ եվրոպական երկրներ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերի միջև տեղի ունեցած քննարկումներին։ Հրատարակության տվյալներով՝ եվրոպացիները ցանկանում են, որ ամերիկյան F-35 կործանիչները տեղակայվեն Ռումինիայի ռազմաօդային բազայում։ Նրանք նաև ցանկանում են, որ Վաշինգտոնը երաշխավորի, որ Ուկրաինան […] ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա

10:25 21.08.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա՝ Գազայի հատվածի վարչական կենտրոնի գրավման ռազմական գործողության մեկնարկի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում: «Մենք կոչ ենք անում միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ բնաջնջման պատերազմը», – ասվում է հայտարարության մեջ։ ​​ՀԱՄԱՍ-ը շեշտել […] ...

BACK_TO_TOP