11:49 21.05.2020
Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը: Երկրորդ օրը կայացել են 5-8 տուրերը:
5-րդ տուրում Արոնյանը զիջել է մրցաշարի առաջատար Նակամուրային, հաջորդ տուրում՝ հաղթել է չինացի Յու Յանգիին, 7-րդ և 8-րդ տուրերում ոչ-ոքի է խաղացել չինացի Վեյ Յիի և լեհ Քշիշտոֆ Դուդայի հետ: 8-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավոր ունի և Ալեքսանդր Գրիշչուկի, Յու Յանգիի և Դին Լիժենի հետ կիսում է 5-8-րդ տեղերը։
Առաջատարները Հիկարու Նակամուրան և Սերգեյ Կարյակինն են, ովքեր ունեն 5,5-ական միավոր: Կարլսենն ու Սոն ունեն 4,5-ական միավոր: 9-10 տեղերը 3,5-ական միավորով կիսում են Դուդան և Դուբովը: Ֆիրուջան ունի 3, իսկ Վեյ Յին՝ 2 միավոր: Մրցաշարի նախնական փուլից հետո լավագույն 8 շախմատիստները կպայքարեն նոկաուտ համակարգով: Մրցաշարի հաղթողը դուրս կգա Մեծ եզրափակիչ (Grand Final):
Մրցաշարը կանցկացվի մինչև հունիսի 3-ը։ Այնուհետև, հունիսի 20-ից հուլիսի 5-ը տեղի կունենա շախմատի առցանց Online Chess Masters-ը, հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը կկայանա Legends of Chess-ը, Grand Final-ը՝ օգոստոսի 9-20-ը:
11:58 21.08.2025
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:53 21.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհինՕգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...
11:47 21.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՕգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
11:40 21.08.2025
Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցներըԱսիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...