Սրանից 50 տարի հետո էլ սրանից լավ խորհրդարան չի կազմավորվելու. հիշում են ԳԽ պատգամավորները. այսօր լրանում է ԳԽ 30-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Սրանից 50 տարի հետո էլ սրանից լավ խորհրդարան չի կազմավորվելու. հիշում են ԳԽ պատգամավորները. այսօր լրանում է ԳԽ 30-ամյակը

14:39 21.05.2020

Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով այսօր քննարկում է տեղի ունեցել «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ԳԽ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Սուրեն Զոլյանը, Կիմ Բալայանը, Գևորգ Բաղդասարյանն ու Ազատ Արշակյանը:

«Ցավում եմ, որ առ այսօր թեˊ քաղաքագիտական, թեˊ պատմագիտական հանրությունը լուրջ վերլուծության չի ենթարկել Գերագույն խորհրդի պատմական-քաղաքական դերակատարումը, որովհետև ես կարծում եմ, որ 90-ականների սկզբին անցնում էինք մեր պատմական զարգացման ամենապատասխանատու, նույնիսկ ամենաբարդ փուլը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ պատմական զարգացումների բերումով մենք հայտնվել էինք հեղափոխական փոփոխություններ կատարելու անխուսափելի անհրաժեշտության առջև: Մեծ իմաստով, խոսքը գնում էր լուրջ անցումային մի փուլի մասին, երբ պատմականորեն պարտադրված իրադարձությունների արդյունքում անցում էր կատարվելու տոտալիտար կամ արտադրված տնտեսական,  քաղաքական համակարգից դեպի ազատական ու կայուն տնտեսության համակարգին:

«Սա իրական հեղափոխական շրջան էր և բոլոր հետխորհրդային ժողովուրդները ապրում էին այդ փուլը: Ես կարծում եմ, որ ԳԽ պատմական առաքելությունը կայանում էր հենց այդ անցումը հնարավորինս անցնցում ապահովելու մեջ: Խոսքը նոր պետական ինստիտուտների, քաղաքական ավանդույթի ձևավորման մասին է և կարևոր էր հանրության արձագանքն այդ փոփոխություններին»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ իր խոսքում նշեց, որ հանրության առաջին խնդիրն էր գնահատական տալ անկախություն հռչակած ԳԽ պատգամավորներին:

«Անձամբ ես մեդալ ու պատվոգիր չեմ ուզում, բայց պետք էր գնահատական տալ ինստիտուտին: Արցախը ազատագրել է հենց այդ իշխանությունը: Օրինակելի խորհրդարանը նա էր, օրինակելի ԱԺ էր, որտեղ կային բազմակարծություն, վեճեր և կառուցողական գործընկերություն: Ցավալի էր, որ չտվեցին գնահատական»,- ասաց Արշակյանը:

Կիմ Բալայանն էլ մի դրվագ հիշեց.

«Ջղայնացած ասեցի «էˊս այլանդակները որտեղի՞ց են մտել»: Ջինսերով ու պատառոտած շորերով եկել էին նիստի, բայց ինձ ասացին, որ պարո՛ն Բալայան, հավաստիացնում եմ, որ սրանից 50 տարի հետո էլ սրանից լավ խորհրդարան չի կազմավորվելու: Սա ամենալավ խորհրդարանն է և փորձը ցույց տվեց, որ այս 30 տարվա մեջ ԳԽ-ին անցնող խորհրդարան չի եղել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

BACK_TO_TOP