Արցախի նախագահը հիշեց զոհված եղբորն ու հուզվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Արցախի նախագահը հիշեց զոհված եղբորն ու հուզվեց

20:36 21.05.2020

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստըորը վարում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:  Նիստին մասնակցել է 33 պատգամավոր:

Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը:

Ձեռքը Արցախի Սահմանադրության և 17-րդ դարի Ավետարանի վրա դնելով՝ Արցախի նորընտիր նախագահը երդվեց՝ «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային անվտանգությունն ու ամբողջականությունը»:

Արցախի  նորընտիր նախագահն իր ելույթի ժամանակ հիշեց նաև արցախյան պատերազմում 1988-ին զոհված եղբորը:

«Հաճախակի ենք երդում տալիս, հաճախակի ենք երդում տվել, ուզում եմ իմ մի երդման մասին խոսել, որը տվել եմ 1988 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: Մեծ եղբայրս՝ Արմենը, այստեղ է: Սամվելը ինձնից մեծ էր երեք տարով: Սկսվում է շարժումը, և փետրվարի 13-ին դիմում է իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Պատասխանում եմ՝ այո: Նա երդումը պահեց, իմ երդումը դեռ մնում է»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասաց Հարությունյանը՝ իր խոսքը եզրափակելով նախորդ տարի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությամբ՝  «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

13:57 09.05.2025

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

13:40 09.05.2025

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

12:55 09.05.2025

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

12:34 09.05.2025

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...

BACK_TO_TOP