Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում. Նիկոլ Փաշինյան

19:16 24.05.2020

Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Բայց մեր քաղաքականության առումով գնաճի, ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակն ենք ունեցել: Ես ասում եմ՝ սպասարկման դեպքերն են բերել ամենամեծ դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը:

«Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում: Եվ գիտեք՝ ինչո՞ւ: Մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային 9-րդ միջոցառում ենք իրականացրել, որոնց հիմնական թիրախը նկատի ենք ունեցել շուկայում աշխատանք չունեցող քաղաքացիներին և նրանք իրենց օգնությունը ստանալու համար պիտի գնային բանկեր: Այդ բոլոր մարդիկ գնացին բանկեր, ցավոք, բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ մակարդակով պահեցին անվտանգությունը, և հիմա ստացվում է այնպես, որ մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաև վարակվել: Եվ արտադրական ձեռնարկությունների հետ կապված սոցիալական խնդիրը մեր մոտ կառավարելիության լավ ցուցանիշ ունի, և մենք մարդկանց հնարավորություն տվեցինք գնալ, գումար վաստակել: Ուզում եմ ասել՝ բարդանում է իրավիճակը, որոշել ենք խստագույն հսկողություն սահմանել անվտանգության կանոնների պահպանման վրա՝ հիմնարկ-ձեռնարկությունների, սպասարկման ոլորտների ընկերությունների վրա: Պետք է ուշադիր լինենք բոլորս»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կլինեն նաև պատժիչ գործողություններ:

«Մեր թիվ մեկ գործիքը մնում է անհատի վարքագծի փոփոխությունը, և ես անձամբ այդ ուղերձով եմ դիմում մեր քաղաքացիներին, իհարկե, վարչական լծակներ էլ կգործադրենք: Այն սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, բանկերի մասնաճյուղերը, որոնք չեն հետևում անվտանգության կանոններին, դաժան ձևով փակվելու են: Ես հրահանգ եմ տվել, որ նրանք, որոնք կրկնակի խախտումներ են անում, փակել երկար ժամկետներով, այդ իրավախախտների անունները պետք է հրապարակել, որ մարդիկ իմանան՝ այդ սրճարան, ռեստորան գնալն անվտանգ չէ համաճարակաբանական առումով»,- ասաց վարչապետը:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP