Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցությունների ընտրական բոնուսը. ԱԺ-ում քննարկել են ԸՕ փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցությունների ընտրական բոնուսը. ԱԺ-ում քննարկել են ԸՕ փոփոխությունները

13:16 25.05.2020

Այսօր կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում 6 հարց էր ընդգրկված:

Դրանցից մեկով երկրորդ ընթերցմամբ հավանություն է տրվել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է «Հայաստանի ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կուսակցությունների, տեղական ինքնակառավարման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Պետաիրավական հանձնաժողովի կողմից ստացվել է շուրջ 44 առաջարկություն, որից 42-ն ընդունվել է:

Նախագիծը ներկայացնելիս Սերգեյ Բագրատյանը առաջարկ ներկայացրեց՝ ընտրություններում քաղաքացիների մասնակցության թիվը մեծացնելու համար գտնել մեխանիզմ:

«Ցավոք, ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, մասնակցության տոկոսը միշտ չէ , որ արդարացնում է մեր սպասելիքները: Մշակենք այնպիսի մեխանիզմ, որ մասնակցությունը լինի ոչ թե պարտադիր, բայց առնվազն ցանկալի, այն իմաստով, որ եթե չի մասնակցում քվեարկությանը, չկարողանա օգտվել որոշակի սոցիալական ծրագրերից: Այսինքն, եթե ինքը իր պարտավորությունը պետության հանդեպ չի կատարում և ապահովում արդար ընտրություն, նաև իրավունք չունի պահանջել, որ պետությունը իր նկատմամբ իր պարտավորությունը կատարի: Պետք է այնպիսի մեխանիզմ մշակել, որ Սահմանադրությանը հակառակ չլինի, որովհետև դա իրավունք է մասնակցությունը և պետք է դա չդիտարկենք որպես իրավունքի սահմանափակում, բայց քննարկենք նոր հնարավորություն, քանի որ շահարկվում է, որ մասնակցությունը ցածր է եղել և չի արտահայտում ժողովրդի կարծիքը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Առաջարկին ի պատասխան՝ նախարարը ասաց, որ քաղաքացու իրավունքը գերակա խնդիր է և որ այս դեպքում խնդիրն ավելի շատ կապված է ցուցակների հետ, քան ընտրություններին մասնակցելու քաղաքացու ցանկության:

Ցուցակներում ներառված քաղաքացիներից շատերը երկրում չեն և նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն, բայց նրանց անունները դեռ ցուցակներում են:  Այս խնդրի կարգավորման ուղղությամբ պատկան մարմիններն արդեն աշխատանք տանում են:

«Մենք կունենանք 80-90 տոկոս մասնակցություն, որովհետև իրական մարդիկ կգնան ընտրության և իրական մարդիկ կօգտվեն ընտրությունները բոյկոտելու իրավունքից»,- պատասխանեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP